News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ անօդաչուներով հարվածներ է հասցրել իսրայելական երկու բազայի՝ ի պատասխան իրենց երկու մարտիկի սպանության, հայտնում է Al Jazeera-ն։

Հաղորդման համաձայն, շարժումը ձեռնարկել է «համակցված օդային հարձակում՝ օգտագործելով խաբող անօդաչուներ և պայթուցիկով անօդաչուներ, որոնք հարվածել են իսրայելական երկու հենակետերին Ակրե քաղաքից հյուսիս»։

Նշվում է, որ դա արվել է ի պատասխան Իսրայելի անօդաչոի հարձակման, որի արդյունքում այսօր զոհվել է Հուսեյն Ազքուլը, որը ծառայում էր Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում։

«Ռադվանի ուժերի» անդամ Մուհամմադ Աթիյան շարժման ևս մեկ անդամ է, որը սպանվել է Արզոն քաղաքի մոտ գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով, համաձայն իսրայելական բանակի հայտարարության:

Այս հարձակումը «Հեզբոլլահի» ամենախորը ներթափանցումն էր Իսրայելի տարածք Գազայի պատերազմի սկզբից ի վեր, հայտնում է Al Jazeera-ն։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պաղեստինն սպասում է ճանաչման Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի եւ Բելգիայի կողմից
Առաջիկայում մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետությունը....
Պաղեստինում տեղեկացրել են 40 մարդու զոհվելու մասին Ռաֆահում իսրայելական ռմբակոծման հետեւանքով
40 մարդ զոհվել է Ռաֆահում...
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 38 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Ավելի քան 7,000 խաղաղ բնակիչներ դեռևս անհետ կորած են համարվում․..
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Նեթանյահուն 2023 թվականի գարնանը և ամռանը բազմիցս նախազգուշացվել է
2023 թվականի ընթացքում՝ մարտից հուլիս՝ հետախուզական գործակալությունը չորս տարբեր նախազգուշական նամակներ է հղել...
16 մարդ դարձել է Գազա քաղաքի մզկիթին հասցված իսրայելական հարվածի զոհ. Al Jazeera
16 պաղեստինցի, ներառյալ 10 երեխա, զոհվել է Գազա քաղաքի մզկիթում...
Ֆրանսիան հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչման պայմանները դեռ չեն կատարվել
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնի խոսքերը ստիպել են Ֆրանսիային հեռու մնալ Իռլանդիայից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ