News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է և առանձնահատուկ ընդգծել ՎԶԵԲ ակտիվությունը մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերում: Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ՎԶԵԲ-ի դերը ԵՄ կողմից հավանության արժանացած տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի...
Եվրոյի եւ դոլարի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է...
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ շաբաթվա ամփոփումը
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 92 տուփ ծխախոտ…
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13,2 տոկոսով. Գնանկում է արձանագրվել
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ...
Արմավիրում գործող շինըկերությունում բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են...
18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին
Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական...
Ամենաշատ