News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Mercedes-Benz-ը ներկայացրել է իր խորհրդանշական G-Class ամենագնացի էլեկտրական տարբերակը:

Ըստ Motor1.com-ի՝ նոր սերնդի «Գելիկը» անցնում է ամբողջովին էլեկտրական շարժիչի: Այն կունենա չորս էլեկտրական շարժիչ (մեկական՝ ամեն անիվի համար)՝ ապահովելով 587 ձիաուժ ընդհանուր հզորություն և 1164 Нм պտտապահ:

Արտաքինից նոր արտադրանքը պահպանում է մոդելին բնորոշ հատկանիշները, սակայն տեխնիկական առումով իսկական բեկում է նկատվում:

Էլեկտրական Mercedes-Benz G-Class-ը պահպանել է մոդելի քառակուսի ձևը և խիստ դիզայնը, սակայն ստացել է փակ ռադիատորի ցանց: Այն մոդելավորվել է 2021 թվականի EQG կոնցեպտից հետո: Mercedes-Benz-ի այս մոդելը ետևում տեղադրված պահեստային անիվ չունի: Փոխարենը Mercedes-ն առաջարկում է տուփ, որում կարող եք պահել լիցքավորման մալուխը, անիվի հակասահքային շղթաներն ու գործիքները։

Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու 12,3 դյույմանոց էկրանով և «թափանցիկ ծալովի կափարիչ» գործառույթով, որը վարորդներին հնարավորություն է տալիս տեսնել ծալովի կափարիչի միջով, ինչպես ապրանքանիշի վերջին այլ էլեկտրական, EQE և EQS ամենագնաց մոդելներում: Միաժամանակ, ավելացվել է G-Roar համակարգը, որը նմանակում է ներքին այրման շարժիչի ձայնը       ՝ թափ հավաքելիս։

Mercedes-Benz-ը շնորհանդեսում հատուկ ուշադրություն է դարձրել էլեկտրական «Գելիկա»-ի արտաճանապարհային հնարավորություններին, որոնք, ըստ արտադրողի, մնացել են իրենց բարձունքում:

Mercedes-Benz-ի էլեկտրական տարբերակը կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 4,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 290 կմ/ժ է։ Մարտկոցն ունի 116 կՎտ/ժ հզորություն, թեև արտադրողը չի նշում ճշգրիտ միջակայքը՝ ընդգծելով, որ դա կախված է շահագործման պայմաններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ