News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ այդ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի մասին է. ոչ դրա մասին չէ: Այդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է, այդ ապաշրջափակման արդյունքում նաեւ ընդգծված է երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին:

Ադրբեջանը այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել: Մենք ընդհակառակը, ասել ենք՝ պատրաստ ենք անցման կետերը դնելու, որ ապահովենք հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Էդ Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանն ասում է, որ եթե Հայաստանը մեզ այդ ճանապարհները չտա, մենք Իրանով  ճանապարհ կկառուցենք. «Մենք ասում ենք, այնպես, ինչպես Իրանն է պատրաստ ճանապարհ տրամադրել, մենք էլ ենք պատրաստ տրամադրել: Ինչո՞ւ, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ակնարկ, գրառում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը որեւէ ձեւով սահմանափակվում է: Այդպիսի բան գոյություն չունի:

Հաջորդը, որ էլի շահարկվում է եւ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ըստ 9-րդ կետի երրորդ կողմը պետք է ապահովի անվտանգություն ՀՀ տարածքում: Եռակողմ հայտարարությունում նման բան գոյություն չունի: Ընդհակառակը, գրված է, որ Հայաստանն է երաշխավորում, որ անվտանգություն ապահովվի:

Հաջորդը, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդե կետում չկա որեւէ ձեւակերպում, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, մասնավորապես, ՌԴ-ն պետք է այն վերահսկի: Գրված է, որ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը ապահովում է ՌԴ-ն: Շատ կարեւոր է, որ այս կետի մեկնաբանությունն արտահայտված է ՌԴ նխագահի 2020-ի նոյեմբերի 10-ի թե 11-ի հրամանագրի մեջ, որտեղ հանձնարարություն է գրվում ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ: Այսինքն սուբյեկտը, որ ապահովում է տրանսպորտային կապը Հայաստանն է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա նաեւ հավելեց, որ եռակողմ հայտարարության 9-րդ  կետը որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն պետք է լինի տեղում, որովհետեւ այդ վերահսկողություն իրականացնելու ձեւերից է, որ օրինակ, Հայաստանը կարող է պարբերաբար զեկույցներ լինեն, որ հաղորդակցությունն ապահովված է, այսինքն պայմանավորվածությունը կատարված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը
Բառացիորեն 2020 թվականի աշնանը զինված հակամարտության առաջին իսկ օրերից ռուսական կողմը գործադրեց...
Զոհված զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծրագիրը կշարունակվի. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց, որով կապահովվի...
Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Կլոդ Վիզլեր
Սա երկրորդ այցելությունն է Հայաստան վերջին մեկ տարվա ընթացքում, դա աննախադեպ է...
ԵՄ-ն ակտիվ կերպով կշարունակի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել. Վիզլեր
Լյուքսեմբուրգը հավատարիմ է աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը...
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Ամենաշատ