News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ինքնիշխան տարածք է համարվում այն ֆիզիկական-աշխարհագրական տարածությունը, որի վրա տարածվում և գործում է ՀՀ օրենսդրությունն ու իրավազորությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ որոշել ՀՀ ինքնիշխանության և իրավասության ներքո գտնվող տարածքի պատկանելությունն ու կարգավիճակը:

ՀՀ ինքնիշխան տարածքը կարող է փոխվել միայն ՀՀ Սահմանադրության 205 հոդվածով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով` հանրաքվեով:

Մասնավորապես. Տավուշի մարզի քննարկվող 4 գյուղերում մինչև վերջին զարգացումները, գործում էր ՀՀ օրենսդրությունը, այսինքն հանցագործության դեպքում նախաքննությունն իրականացնում էր ՀՀ քննչական մարմինը ՀՀ դատախազության հսկողությամբ և ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, հասարակական կարգի պահպանությունն իրականացնում էր ՀՀ Ոստիկանությունը, իսկ անվտանգությունն ապահովում էին ՀՀ Զինված ուժերը:

Վերջին 30 տարին գործել է այս կանոնը, և ՀՀ որևէ պետական մարմին կամ պետական պաշտոնյա երբևէ չի հրաժարվել իր գործառույթների իրականացումից այն հիմնավորմամբ, թե այդ 4 գյուղները ինչ-որ քարտեզով չեն հանդիսանում ՀՀ ինքնիշխան տարածք:

Հետևաբար, խնդրո առարկա 4 գյուղերը հանդիսացել և ներկայումս հանդիսանում են ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ դրանք  ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետությանը հանձնելուն ուղղված ցանկացած գործողություն հանցագործություն է` ՀՀ Քր. օրենսգրքի 421 հոդվածի հատկանիշներով:

Եթե սույն արարքը կատարվել է թշնամու կողմն անցնելու կամ լրտեսության միջոցով, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, ապա վերը նշված ՀՀ քր. օրենսգրծի 421 հովածին ավելանում է նաև 418 հոդվածը` պետական դավաճանության հանցակազմով:

Հետևություն․ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև չկա ստորագրված և վավերացված սահմանագծման մասին միջազգային պայմանագիր, հայտնում եմ, որ ՀՀ կառավարության ղեկավարը` իր ենթակա իրավասու պետական պաշտոնյաների հետ, դիտավորությամբ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելության կանոնները, միանձնյա կամ խմբի կողմից թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը, պետք է ստանա քրեաիրավական պատշաճ որակում և գնահատական ՀՀ գլխավոր դատախազության կողմից` ՀՀ քր. օրենսգրքի 421 և 418 հոդվածների հատկանիշներով»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի իշխանությունները չորս գյուղերի փոխանցումն օգտագործեցին Հայաստանին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար
Շրջայցի մեկնարկից մի քանի ժամ էլ չի անցել, և ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն «հայտնում են հայկական վանդալիզմի մասին»...
Կիրանցի բնակիչները ադրբեջանական դրոշ են նկատել սահմանազատված հատվածում․ գյուղապետ
Իրանց սահմանապահները որտեղ կանգնած են, մեր դրոշի հակառակ․․․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա առիթով
Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Մայիսի 28-ի առիթով...
Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդում. TRT Haber
Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվել է Թուրքիայի ԱԽ-ում...
Մեզ վրա այս գործընթացը մի անգամ արդեն վաճառել են. քանի՞ անգամ կարելի է վաճառել Ալմա Աթայի հռչակագիրը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ալմա Աթայի հռչակագրին...
Մի մասն ասում է՝ մենք կարող ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, եթե բոլորով ապրենք ՌԴ հովանու ներքո. Կարապետյան
Այն մարդը, ով Ռուսաստանի հետ իսկական ընկերություն է անում, Ռուսաստանը այդ մարդուն երբեք մենակ չի թողնում...
Ամենաշատ