News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանություններն անցած շաբաթ դադարեցրել են 3,5 հազար ավիառումբերի մատակարարումն Իսրայել այն մտավախությունների ֆոնին, որ դրանք կարող են օգտագործվել Գազայի հատվածում, Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով ամերիկյան վարչակազմում ունեցած աղբյուրին։

Նրա տվյալներով՝ խոսքը 2 հազար ֆունտ (907 կիլոգրամ) քաշ ունեցող 1,8 հազար ռումբերի, ինչպես նաեւ 500 ֆունտ (մոտ 227 կիլոգրամ) քաշ ունեցող 1,7 հազար ռումբերի մատակարարումը դադարեցնելու մասին է։ «Մենք հատկապես կենտրոնացել ենք 2 հազար ֆունտ քաշ ունեցող ռումբերի կիրառման հարցի վրա՝ այն ազդեցության հետ կապված, որը նրանք կարող են ունենալ խիտ բնակեցված քաղաքային շրջաններում, ինչպես տեսանք Գազայի այլ հատվածներում»,- CNN-ին ասել է անունը չնշած պաշտոնյան։

Ինչպես նշել է The New York Times թերթը՝ հղում կատարելով ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգտվել է զենքի առաքման դադարեցումից որպես հրեական պետության քաղաքականության վրա ճնշում բանեցնելու գործիք։ Նշվել է, որ այդ միջոցը դարձել է«ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ խորացող պառակտման նշան այն իմաստով, թե ինչ միջոցներով է վարվում պատերազմը»։ Պարբերականը գրել է, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է հարցը, թե արժե արդյոք դադարեցնել ապագա մատակարարումները, այդ թվում ուղղորդող համալիրների, որոնք թույլ են տալիս սովորական ռումբերը վերածել գերճշգրիտ զենքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պաղեստինն սպասում է ճանաչման Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի եւ Բելգիայի կողմից
Առաջիկայում մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետությունը....
Պաղեստինում տեղեկացրել են 40 մարդու զոհվելու մասին Ռաֆահում իսրայելական ռմբակոծման հետեւանքով
40 մարդ զոհվել է Ռաֆահում...
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 38 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Ավելի քան 7,000 խաղաղ բնակիչներ դեռևս անհետ կորած են համարվում․..
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Նեթանյահուն 2023 թվականի գարնանը և ամռանը բազմիցս նախազգուշացվել է
2023 թվականի ընթացքում՝ մարտից հուլիս՝ հետախուզական գործակալությունը չորս տարբեր նախազգուշական նամակներ է հղել...
16 մարդ դարձել է Գազա քաղաքի մզկիթին հասցված իսրայելական հարվածի զոհ. Al Jazeera
16 պաղեստինցի, ներառյալ 10 երեխա, զոհվել է Գազա քաղաքի մզկիթում...
Ֆրանսիան հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչման պայմանները դեռ չեն կատարվել
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնի խոսքերը ստիպել են Ֆրանսիային հեռու մնալ Իռլանդիայից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ