News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Բեռլինի տնտեսության գծով սենատոր Ֆրանցիսկա Գիֆայը, որը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ)  անդամ է, ենթարկվել է հարձակման անհայտ անձի կողմից, նրա գլխին ծանր պայուսակով հարվածել են թիկունքից եւ դիմել փախուստի։ Միջադեպի մասին տեղեկացրել է Der Spiegel ամսագիրը։

Սա վերջին օրերին գերմանացի քաղաքական գործիչների վրա արդեն չորրորդ հարձակումն է։ Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի գրադարանում, որը գտնվում է Բեռլինի Ռուդով շրջանում։ Գիֆայը, որը 2021-2023թթ. զբաղեցնում էր Գերմանիայի քաղաքագլխի պաշտոնը, դիմել է հիվանդանոց։ Վարվում է հետաքննություն։

Երեքշաբթի տեղի է ունեցել քաղաքական գործչի վրա եւս մեկ հարձակում։ Դրեզդենում գրոհի է ենթարկվել 47-ամյա Իվոն Մոսլերը, որը «Միություն-90»/«կանաչներ» կուսակցության անդամ է։ Նա իր օգնականների ուղեկցությամբ նախընտրական պաստառներ էր փակցնում, երբ նրա վրա հարձակվել են երկու անհայտ անձինք։ Նրանցից մեկը կնոջը մի կողմ է հրել, վիրավորանքներ բղավել եւ պոկել պաստառները։ Հետագայում ոստիկանները միջադեպի վայրում բռնել են 24-ամյա մի կնոջ եւ 34-ամյա մի տղամարդու։

Անցած շաբաթ Դրեզդենում հարձակման է ենթարկվել ԳՍԴԿ մեկ այլ անդամ՝ Եվրախորհրդարանի ընտրություններում պատգամավորի թեկնածու Մաթիաս Էկեն։ 41-ամյա քաղաքական գործչի վրա հարձակվել են այն պահին, երբ նա նույնպես նախընտրական պաստառներ էր փակցնում։ Ոստիկանությունը պարզել է չորս հարձակվողների ինքնությունը։ Բացի այդ, Էսենում անհայտ անձինք հարձակվել են Կայ Գերինգի եւ Ռոլֆ Ֆլիսի վրա (երկուսն էլ «կանաչներից») կուսակցական միջոցառումից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը երկարացրել է Նավալնիի երեք փաստաբանների կալանքը
Այսօր դատարանում քննիչը հայտարարեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ամենաշատ