News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը շատ մեծ օգուտներ ունի ԵԱՏՄ-ից: Ըստ Интерфакс-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը։

Նա հավելել է, որ ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հանդես է եկել ԵԱՏՄ շրջանակում կառուցողական աշխատանքի օգտին։

«Վերջին երկու տարիներին Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը առևտրի աճի հաշվին գրեթե կրկնապատկվել է, որը միավորման անդամ երկրների միջև ընթանում է արագացված տեմպերով», - նշել է Օվերչուկը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Եվրասիական միության այլ երկրների հետ համագործակցությունից Հայաստանն «ահռելի օգուտներ» ունի։ Օվերչուկը հավելել է, որ  Հայաստանը մեծ առավելություններ ունի էներգակիրների և պարենային ապրանքների գների նկատմամբ։

Ըստ ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատարի՝ առևտրի ծավալը շարունակում է աճել շատ բարձր տեմպերով։ «Հայաստանի տնտեսական համագործակցության առումով ամեն ինչ կարգին է»,- եզրափակել է Օվերչուկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ