News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն մտադիր չէ զինծառայողներ ուղարկել Ուկրաինա, Կիեւը դաշինքի մասնակիցներին այդ մասին չի խնդրել։ Այս մասին տեղեկացրել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը ANSA գործակալության հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ուժեր տեղակայելու պլաններ չունի։ Երբ ես անցած շաբաթ հանդիպեցի Ուկրաինայի իշխանությունների հետ, նրանք այդ մասին չխնդրեցին»,- ասել է նա։

Մինչ այդ Corriere della Sera թերթը, հղում կատարելով փաստաթղթի նախագծին, տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ երկրները մտադիր են հայտարարել, որ հրաժարվում են իրենց զորքերն Ուկրաինա ուղարկելու գաղափարից Վաշինգտոնում հուլիսի 9-11-ին կայանալիք գագաթաժողովի ժամանակ։ Տեքստի համաձայն՝ «ոչ մի սապոգ հողի վրա» արտահայտությունը դառնալու է կարեւորներից մեկը փաստաթղթում։ Միեւնույն ժամանակ, բլոկը կշարունակի ամրացնել իր արեւելյան թեւը եւ մտադիր է մեծացնել կադրային կազմը տարածաշրջանում՝ հասցնելով 300 հազար զինվորականի, որոնք կարող են գործի դրվել Մերձբալթիկայից մինչեւ Բուլղարիա լեռնաշղթայի տարածքի երկայնքով, նշել է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել
Համաձայնագրի եզակի մասը մասնագիտացված ASC-890 ինքնաթիռների տրամադրումն է...
ԱՄՆ-ի սպառազինությամբ հարվածները Ռուսաստանին կարող են սկսվել մի քանի ժամից կամ օրից. NYT
Ըստ NYT-ի՝ որոշումն ուժի մեջ է մտել հինգշաբթի՝ մայիսի 30-ին...
Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր անցկացրին իրենց առաջին գերիների փոխանակումը` «75-ը 75-ով» սխեմայով
Զեկույցում պարզաբանվում է, որ գերությունից ռուս զինվորականների վերադարձի ժամանակ «մարդասիրական բնույթի միջնորդություն» են իրականացրել Արաբական Միացյալ Էմիրությունները...
Ավստրալիան Ուկրաինային էլեկտրաէներգիա ապահովելու համար ավելի քան 13 մլն դոլար կհատկացնի
Ավստրալիայի նոր ներդրումն ուղղված կլինի առաջնահերթ էներգետիկ կարիքների բավարարմանը և ուկրաինացի ժողովրդին աջակցելուն...
Ուկրաինայի զինված ուժերը պետք է Ռուսաստանին հարվածելու իրավունք ունենան. Զելենսկի
Վերջին օրերին ավելի ու ավելի շատ արևմտյան երկրներ վերացնում են իրենց զենքերով ռուսական տարածքին հարվածելու արգելքը, որը ստացել է Ուկրաինայի Զինված ուժերը...
Պենտագոնը ՌԴ-ին հարվածելու համար ամերիկյան զենք օգտագործելու վերաբերյալ Կիևին հրահանգներ կուղարկի. NYT
Նրանց խոսքով՝ հրահանգները կբացատրեն, թե Ուկրաինայի զինված ուժերը որ թիրախների վրա կկարողանան հարձակվել ԱՄՆ-ի մատակարարած զինատեսակներով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ