News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Մենք ողջունում ենք բոլոր այն շարժումները, որտեղ կա ազնիվ մղում՝ ազատվել այս հակահայկական խմբակից և փորձել պահպանել հայկական պետականության փշրանքները։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին Եռաբլուրում լրագրողներին ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Երեկ մեր երիտասարդները եղել են Աբովյանում։ Համոզված եմ այսօր ավելի մեծ խմբով կլինենք Հրապարակում»,- հայտնեց նա։

Դիտարկմանը, որ քաղաքական պահանջների մասին չեն հայտարարվում շարժմանը, արդյո՞ք կարող է այն հաջողել, Շարմազանովն ասաց․ «Ցանկացած ազգանվեր գործ հանգիստ է սիրում, դա դանդաղկոտությունը չէ, դա հանգիստն է, որ յուրաքանչյուր քայլ արվում է իր ժամանակին։ Երբ Բագրատ Սրբազանը կգա Երևան, իր շարժման նպատակները կամբողջացնի, այն ժամանակ մենք մեր քաղաքական գնահատականները կտանք։ Մեր քաղաքական գնահատականը հստակ է՝ սա ճշմարտության պայքար է, սա հայի պայքարն է ընդդեմ հայատյացների։ Սրա տրամաբանական ավարտը պետք է լինի այս հակապետական ու հակահայկական խմբակի հեռացումը սահմանադրական ճանապարհով»,- ասաց Շարմազանովը և հավելեց, որ ՀՀԿ-ն անցնցում իշխանափոխության կողմնակից է։

Հարցին՝ ըստ իր դիտարկման արդյո՞ք իշխանությունը վախեր ունի այս շարժման հաջողելու առնչությամբ, Շարմազանովն ասաց․ «Վախեր միայն ուղեղ չունեցողը չունի, վախերը պետք է բոլորն ունենան։ Թե պանիկայի՞ մեջ է, թե՞ ոչ, հաշվի առնելով իրենց խայտառակ պիտակներով քննադատությունը Սրբազանին, կարծում եմ՝ այո»։

Շարժմազանովը տոնի կապակցությամբ շնորհավորեց Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահներին, ինչպես նաև Հայաստանում այժմ բանտարկված Մալյանին, Սամսոնյանին, Սաղաթելյանին, Ասլանյանին․ «Բոլորը նստած են նրա համար, որ իրենք Արցախի համար պայքարում էին։ Իրենք ուզում են, որ մենք մեր հիշողությունը կորցնենք։ Իրենք ուզում են խոտակերներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անելիք ունենք․ վաղն առավոտյան՝ ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Սրբազանը կոչ արեց սիգնալ տալ
Դեպի Սարդարապատ մեր ուխտագնացության ընթացքում մի կարևոր արձանագրում...
Դեռ լիքը աշխատանք կա, որ հասնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին․ Րաֆֆի Հովհաննիսյան
Բագրատ Սրբազանը կարող է հանրային վստահություն վայելող կառավարության․․․
Մեկ հոգևորականը կարողացավ լճացած ու ծույլ քաղաքական դաշտը տատանել, շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին․ Անի Սամսոնյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համահիմնադիր...
Հիմա մեր օրակարգում արտահերթ ընտրությունների գնալու հարց չկա․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը շեշտեց, որ այսօր մեր պետականության վերականգնման տոնն է...
Այսօր հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր կյանքը փոթորկող մարտահրավերների․ Գարեգին Բ
Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք...
Անկախ և ինքնիշխան պետություն ունենալու գիտակցությունն առայսօր կարևորագույն շարժիչ ուժն է․ Ալեն Սիմոնյան
Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց, այն շրջադարձային էր մեր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ