News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Հանրապետության հրապարակից դեպի բուհեր Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի մասնակիցների թիվը գնալով մեծանում է։ Տարբեր բուհերից խմբերով ուսանողներ են միանում Բագրատ Սրբազանին։ Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով կանգ է առնում բուհերի մոտ, կոչ է անում ուսանողներին՝ միանալ իրենց շարժմանը, թույլ չտալ հայրենիքի կորուստ։ Մինչև այս պահն իրենք եղել են ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել, իսկ այսօր՝ 18։30-ին կրկին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

Երթի ընթացքում քաղաքացիները պատշգամբներից իրենց ողջույններն ու աջակցությունն են հայտնում շարժմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ