News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Նիկոլը պիտի պատասխան տա, որ մեր տղաների արյունով ներկած հողերը հանձնեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի մայր Գոհար Դավթյանը, որը նույնպես միացել է քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիային, և փակել Հաղթանակի կամուրջը:
«Ոչ թե պիտի ճանապարհ բացեն, որ ինքը փախչի ու գնա վայելի էն գումարները, որ մեր տղաների կյանքի գնով ա շահել, այլ նենց անեն, որ պատասխան տա»,-հավելեց նա:

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներում փողոցներ են փակում։ Մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ կարմիրբերետավորներ, պարեկներ են դուրս բերվել մայրաքաղաքի փողոցներում։ Բոլոր հատվածներում նրանք բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիներին, այդ թվում՝ պարեկների մեքենաներով։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում այսօր մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ:

Քաղաքացիները ժամը 11-ից փակել են Հաղթանակի կամուրջը: Զուգահեռ փակ է նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Նոր Նորքում` Գայի արձանի դիմացի հատվածը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին  Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ  Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ