News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զորքերի առաջխաղացման մասին Ուկրաինայի Խարկովի մարզում։

«Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Բորիսովկա, Օգուրցովո, Պլետենովկա, Պիլնայա եւ Ստրելեչյա բնակավայրերը Խարկովի մարզում։

Պարտության ենք մատնել Ուկրաինայի ԶՈւ կենդանի ուժին եւ 23-րդ, 43-րդ մեքենայացված բրիգադներին, 120-րդ, 125-րդ բրիգադներին եւ Ուկրաինայի սահմանապահ ծառայության 15-րդ սահմանապահ ջոկատին Խարկովի մարզի Վոլչանսկ, Վեսյոլոյե, Գլուբոկոյե, Նեսկուչնոյե եւ Կրասնոյե բնակավայրերում»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Նշվել է, որ ուկրաինական կողմի կորուստները մեկ օրում կազմել են 170 զինծառայող, երեք մարտական զրահապատ մեքենա եւ չորս ավտոմեքենա։

«Բացի այդ, ոչնչացվել են՝ չեխական արտադրության «Vampire» համազարկային կրակի հրթիռային համակարգի մարտական մեքենա, 15 միլիմետրանոց «Caesar» ֆրանսիական ինքնագնաց հրետանային կայանք, 155 միլիմետրանոց «Բոգդանա» ինքնագնաց հրետանային կայանք, չորս 152 միլիմետրանոց Д-20 հաուբիցներ, 122 միլիմետրանոց Д-30 հաուբից եւ երկու զենիթահրթիռային «Բուկ» ինքնագնաց կրակային կայանք»,- նշվել է  հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ