News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ունենք սպառնալիքի տակ ընթացող սահմանզատման եւ սահմանգծման ներկայիս գործընթաց, որի արդյունքում Ադրբեջանը ստանալու է ամեն ինչ եւ չի տալու ոչինչ: Այս մասին այսօր` մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը:

«Միակողմանի զիջումներրի պարագայում Ադևբեջանը անընդհատ առաջ է քաշելու նոր պահանջներ, վկան` միջանցքի տրամադրում, փախստականների վերադարձ Սահմանադրությա փոփոխություն, Ադրբեջանի դեմ հայցերի չեղարկում, այս շարքը կարելի է շատ երկար թվարկել : Ադրբեջանը հրահրելու է տեղային նոր սադրանքներ  հայկական բնակավայրերի վրա` հոգեբանական ճնշումներով: Լոկալ ընդհարումների միջոցով վախի մթնոլորտ ստեղծելով , ինչպես նաեւ ճանապարհային ու հաղորդակցության այլ ուղիների վրա աշխատանքները խափանելով:Հետեւաբար, յուրաքանչյուր նոր փուլում Հայաստանը հայտվելու է ավելի թույլ վիճակում եւ դարձյալ կանգնելու է` զիջենք,որ պատերազմ չլինի ծայրահեղ վտանգավոր ու կեղծ պատճառաբանության առջեւ: Եւ այս թեզը հնչեցվում է մի իշխանության կողմից, որի օրոք հայ ժողովուրդը տեսել է առնվազն 4 պատերազմ, 2020-2023 թվականներին, տվել է բազմահազար զոհեր, անցել է կորուստների եւ նվաստացման ճանապարհով: Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը եւ իշխանությունների վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքում հայտնվել է չափազանց ծանր իրավիճակում եւ ոչ կենսունա պետության վերածվելու կացության մեջ»,-ասաց դիվանագետը:

Մելիքյանը ընդգծեց,  ավելին, օրվա իշխանությունը սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով , փորձելով հասարակության լայն շրջանականերին համոզել այլընտարանքի բացակայությունը:

 «Ներկա պայմաններում պատերազմը կարող է սկսվել միայն Հայաստանի գործող իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում»,-ասաց նա:

Վահագն Մելիքյանը նաեւ առաջարկեց լուծումներ ստեղծված իրավիճակից, այն  է ՀՀ նոր իշխանությունը ի դեմս նոր բանակցողի պետք է սթափ գնահատական տա առկա իրավիճակին եւ ձերբազատվի ժողոցրդի թիկունքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններից:

«Միաժամանակ ներգրավվելու է կառուցողական եւ փոխշահավետ բանակցություններու: Իրականացնել արտաքին քաղաքական ընթացիկ օրակարգի փոփոխություն, բացառելով հակառուսականությունը, կամ ահակաարեւմտականությունը, զսպման ճկուն քաղաքականություն որդեգրելով: Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը ու դիրքավորումները աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների եւ անորոշության պայմաններում: Պետք էարձանագրենք, որ ոօրվա վարչախումբը զուրկ է ՀՀ-ին այդքան անհրաժեշտ խոհեմության, կոմպետենետության, համարձակության եւ ռացիոնալության որակներից: Հարկավոր է գիտակցել, որ միջազգային քաղաքականությունը մի գործընթաց է, որտեղ ազգային շահերը սրբագրվում են, բայց չեն վտնագվցում երբեք, ազգային շահերիհայեցակարգը չի ենթադրում շինծու խաղաղություն կամ պատերազմի անխուսափելիություն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ