News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Նախ՝ պետք է մի շատ կարևոր բան արձանագրել․ պատերազմից հետո մենք հոգեբանական ծանր վիճակում էինք և, կարծես թե, բոլորիս մոտ կամաց-կամաց այն կարծիքն էր ձևավորվում, որ ի վիճակի չենք որևէ բան անել։ Այս շարժման առաջին և ամենակարևոր դերն այն էր, որ մենք բարձրացանք մեր աչքում: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Երևանի Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը։

«Ցածր ինքնագնահատական ​​ունեցող մարդը, հասարակությունը ի վիճակի չէ որևէ բան անել, նույնիսկ ամենափոքր գործը։ Իսկ այդ օրվա հոծ բազմությունը ցույց տվեց, որ մենք համաձայն չենք այս իրավիճակին, համաձայն չենք միակողմանի զիջումների, համաձայն չենք պատերազմի նման անտրամաբանական ավարտին, որը, վստահ եմ, կարող էր այլ ելք ունենալ, ոչ այդքան նվաստացուցիչ»,- նշել է Տոնոյանը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ հավաքվածները համաձայն չեն ու չեն համաձայնի Արցախի կորստի հետ, և շարժումը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։

«Ցավոք, ժողովրդի մոտ միամտության պատճառով այնպիսի ակնկալիք է առաջացել, որ մեկ օրում հնարավոր է սրանցից ազատվել։ Այդպիսի բան չի լինի։ Եթե ​​միայն մեկ անգամ զբոսանքի դուրս գալով կարողանայինք փոխել իշխանությունը, այն էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորած  իշխանությունը, որտեղ  առանց կենսագրության մարդիկ կան։ Սա ռազմատենչ անգրագիտություն է։ Այստեղ հեշտ հաղթանակ չի լինի։ Անհրաժեշտ է ուժերի բարձրագույն լարվածություն, համբերություն, համառություն, և մենք կհասնենք հաղթանակի։ Հեշտ չի լինելու, բայց անպայման լինելու է»,- նշել է Տարոն Տոնոյանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ