News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը


Տանել չեմ կարողանում սուտը, չեմ դիմանում, երբ տեսնում եմ, թե ինչպես է կործանվում երկիրը. Սա տառապանք է, իսկապես տառապանք: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

Ըստ նրա, իրեն Հանրապետության հրապարակ է բերել իր երկրով հպարտանալու և այլ երկրներին դրանով հպարտանալ ստիպելու ցանկությունը։

«Ես անկեղծորեն կարծում եմ, որ շատ-շատերը, ինձ նման, տառապում են այս վեց տարվա ընթացքում:

Դժվար է ապրել, երբ տեսնում ես, թե ինչպես է  երկիրդ կորցնում բազմաթիվ արժեքներ․․․ ինչ երիտասարդներ են հեռացել կյանքից։ Այս ամենը տեսնելն ու ապրելը շատ դժվար է»,- նշել է նա։

Շախմատիստն ընդգծել է, որ շատ բարձր է գնահատում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

«Մի բան գիտեմ․ ես ճանաչում եմ Բագրատ արքեպիսկոպոսին։ Եվ նա ինձ համար շատ թանկ է, ավելի շուտ գանձ է ինձ համար։ Եվ անկասկած, նրա մտքերը, նրա անհատականությունը բարությունն է։ Եվ եթե այս կյանքում բարին գերիշխի, բարին կզարգանա, և մենք կհասնենք բազմաթիվ հաջողությունների։ Ես հավատում եմ, որ միայն սիրո և լավագույն արժեքների միջոցով կարող ենք համախմբվել և հասնել հաղթանակի։ Երբ մենք միասին ենք, սա կարող եմ ասել որպես մարզիկ, դա ուղղակի անգնահատելի ներուժ է։ Եվ մենք ինքներս չենք էլ կարող պատկերացնել, թե սա ինչ ուժ է։ Միասնությունը միակ փրկությունն է»,- ընդգծել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ