News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 12-ին, ժամը 22։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Շահումյան փողոցի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 2004 թ.) այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։54-ին, մարվել՝ 22։58-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։ 

Տպել
Ամենաշատ