News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Եվրամիության ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են օգտագործել բնակարանային ճգնաժամը սոցիալական լարվածություն հրահրելու համար։ Այս մասին տեղեկացրել է The Guardian թերթը՝ հղում կատարելով ՄԱԿ փորձագետներին։

Նրանց կարծիքով՝ ծայրահեղ աջ կուսակցությունները բարգավաճում են, երբ կարողանում են օգտագործել սոցիալական լարվածությունը ներդրումների պակասի եւ ոչ համարժեք կառավարական պլանավորման պատճառով։ Պարբերականի համաձայն՝ նման իրավիճակ է ստեղծվել ԵՄ շատ երկրներում, իսկ բնակարանային ճգնաժամը ազդում է ոչ միայն ցածր եկամուտներ ունեցող անձանց, միգրանտների եւ ոչ լիարժեք ընտանիքների, այլեւ միջին դասի վրա։

The Guardian-ը հիշեցրել է, որ վերջերս Լիսաբոնում, Ամստերդամում, Պրահայում, Միլանում եւ Լոնդոնում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ բնակարանի վարձի աճի պատճառով։ Թերթը կարծիք է հայտնել, որ անշարժ գույքի բարձր գները Եվրախորհրդարանի ընտրությունների շեմին վտանգում են դառնալ կարեւոր քաղաքական մարտադաշտ Եվրոպայում։

Պարբերականն ավելացրել է, որ եվրոպական վիճակագրական գործակալության (Եվրոստատ) տվյալներով՝ 2010-2022թթ. բնակարանի գները ԵՄ 27 երկրներում բարձրացել են 47 տոկոսով, իսկ վարձի արժեքը՝ 18 տոկոսով։ Եվրամիության որոշ երկրներում տնային տնտեսությունների մեկ հինգերորդ մասը բնակարանի վրա ծախսում է իր զուտ եկամուտի նվազագույնը 40 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Պատիվ է հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան, նորին...
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության տոնի առիթով
Գրառմանը կից Մարագոսը հրապարակել է նաև Սարդարապատի հուշահամալիրի լուսանկարը...
ԵՄ-ն Վրաստանի վերաբերյալ որոշում չեն կայացրել՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման իրավիճակի հետ
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին հայտարարել է, որ օրենքն ընդունելով՝ Վրաստանը խախտում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու երեք պայման․..
ԵՄ-ը ցանկանում է Սաուդյան Արաբիայում գագաթաժողով անցկացնել Ուկրաինայի վերաբերյալ՝ ՌԴ մասնակցությամբ. Bloomberg
ԵՄ-ը գագաթաժողով կանցկացնի Ուկրաինայի վերաբերյալ...
ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաստատել են նոր պատժամիջոցային ռեժիմը ՌԴ-ի դեմ. DPA
ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են...
ԵՄ-ը «անգամ փոքր-ինչ չի կատարել 1 մլն արկերի խոստումը Կիեւին». Սթոլտենբերգ
ԵՄ-ը Ուկրաինային 1 մլն արկ էր խոստացել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ