News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում  ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում  է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արամի փողոցի 3 հասցեի մոտ ծեծկռտուք է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նույն օրը ժամը 21։45-ի սահմաններում  ՀՀ  ՆԳՆ ոստիկանության օպերատիվ  կառավարման կենտրոն հերթական ահազանգ է ստացվում որ Աբովյան 1/3 հասցեում գործող «Բլեք Սթար Բուրգեր»-ի դիմաց անհայտ անձը դանակահարել  է մոտ 30 տարեկան տղամարդու:

Որոշ ժամանակ անց   ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել «Նաիրի» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Ա․-ն է։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի  քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 21։20-ի սահմաններում Հյուսիսային պողոտա 11 հասցեի կայանատեղիում  Կարեն Ա․-ի ընկերուհու վերաբերյալ առաջացած հարցի շուրջ իր ընկերներ, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Անդրանիկ  Դ․-ի, Երևանի բնակիչներ 30-ամյա Մայիս Հ․-ի և 30-ամյա Սամվել Բ․-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Ա․-ի, 17-ամյա Դավիթ Մ․-ի,  Շիրակի մարզի բնակիչ 13-ամյա Ալեն Ք․-ի  և ոմն Մուրադի հետ, որի ժամանակ վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Դավիթ Ա․-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Կարեն Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան Անդրանիկ Դ․-ն և Մայիս Հ․-ն խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ Սամվել Բ․-ն ինքնակամ է ներկայացել, որտեղ ձերբակալվել է։

Ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ոմն Մուրադի ինքնությունը պարզելու, վերջինիս, դեպքի մյուս մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքինփաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի մեջ մեղադրվողն հայտարարել է, որ ցանկանում էր վիրավորել նրան, ոչ թե սպանել.
Նա զղջում է իր արարքի համար և պատրաստ է Ֆիցոյից ներողություն խնդրել...
Մեքսիկայում նախընտրական հանրահավաքի ժամանակ բեմ է փլուզվել. զոհվել է 9 մարդ, շուրջ 70-ը՝ հոսպիտալացվել
Կենտրոնամետ «Քաղաքացիական շարժում» կուսակցությունից նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մեյնեսն հայտարարել է, որ փլուզման պատճառ է դարձել քամու պոռթկումը...
Երևան-Իջևան ճանապարհին բախվել են «Mersedes-Benz»-ը եւ «Lada»-ն. Կա 4 վիրավոր
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
«Շենգավիթ» ԲԿ-ում արձանագրվել է ծննդկանի և նրա նորածնի մահվան դեպք
Նշանակվել է համապատասխան փորձաքննություն․․․
ՄԻԵԴ-ը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ երկու գործով խախտումներ չի հայտնաբերել
ՄԻԵԴ-ը միաձայն գտավ, որ Սահակաշվիլիի առնչությամբ 18-րդ հոդվածի 1-ին և 3-րդ (դ) մասերը (արդար դատաքննության իրավունք) չեն խախտվել...
Մեքենան վարել էր առանց վարորդական վկայականի.10 հազար դրամ էր դրել պարեկային մեքենայի նստատեղին, որի համար ձերբակալվել է
Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում…
Ամենաշատ