News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում տեղեկություններ են փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ս․-ն բժշկական հետազոտություն անցնելու պատրվակով տեղափոխվելու է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, և այնտեղ նրան փոխանցվելու է թմրանյութ։

Քրեակատարողական ծառայողները ոստիկանության Վաղարշապատի ՔՀԲ աշխատակիցների հետ համատեղ, ըստ սահմանված կարգի, խուզարկել են բժշկական կենտրոնի սոնոգրաֆիայի սենյակը, որի արդյունքում հատակից հայտնաբերել են կաուչուկից պատրաստված, կասկածելի սուր հոտով փաթեթ։

Թմրանյութ իրացնելու անմիջական կասկածով ձերբակալել են քաղաքացի Հ․ Հ․-ին, որը մինչ խուզարկությունը գտնվելուց է եղել սոնոգրաֆիայի սենյակում։

Դեպքի առթիվ նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը երկարացրել է Նավալնիի երեք փաստաբանների կալանքը
Այսօր դատարանում քննիչը հայտարարեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ամենաշատ