News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 12-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն կատարելիս մի քաղաքացու գոտկատեղին զենքի նմանվող իր են նկատել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարեկները, ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով, հիշյալ քաղաքացուն ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։ Անձնական խուզարկությամբ վանաձորցի 56-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտով, իսկ փամփշտատուփի մեջ եղել է նույն տրամաչափի 6 փամփուշտ։ Բացի այդ, խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով դանակ և պարսատիկ, իսկ գրպաններում՝ էլեկտրապարպիչ և դանակ:

Վանաձորցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն։ Նա ձերբակալվել է:

Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարողակարգային միջոցառում է եղել․ ՆԳՆ խոսնակը՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ինչից հետո մուտքը թույլատրվել է․․․
Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում․ Վաղինակ Մարտիրոսյան
Խնդրանք այն է, որ ոստիկաններին չթիրախավորեն․․․
Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն, կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն...
Բազմադրվագ կոռուպցիա. Արաբկիրի համայնքապետարանում 2005-2007թթ. ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ…
Կառավարությունը հոգում է ողջ ծախսը, դրամահավաք մի արեք․ կարիք կա կամավորների․ Արեն Մկրտչյան
Կառավարությունը հոգում է ողջ ծախսը, խանութներից ձեռք է բերվում անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում` լրիվ նոր...
Ավտոկռունկի սլաքի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է մոտակայքում աշխատող քաղաքացու վրա․ նա հոսպիտալացվել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 9-րդ...
Ամենաշատ