News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան Երևանի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների հետ կապված միջադեպերի առնչությամբ սկսվել է ծառայողական քննություն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Գործերից մեկը կապված է լրագրող Մերի Մանուկյանի հետ, մյուսը` լրագրող Հասմիկ Առաքելյանի»,– նշեցին ՆԳՆ–ից։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 151 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել է օպերատորներից մեկի տեսախցիկը, 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը, իսկ լրգրող Հասմիկ Առաքելյանի ու ոստիկաններից մեկի միջև լեզվակռիվ էր եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրավապահները մտել են «Արմավիրի» ԲԿ, բերման ենթարկել ԲԿ-ի փոխտնօրենին և շտապօգնության պետին
Այս պահին իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ․․․
Թրամփի գործով դատախազը ատենակալներին խնդրել է կայացնել նախկին նախագահի դատավճիռը
Ատենակալները պետք է դատավճիռ կայացնեն...
Թաիլանդի նախկին վարչապետը մեղադրվել է միապետությանը վիրավորելու մեջ
Թաիլանդի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նախկին վարչապետին...
Արարողակարգային միջոցառում է եղել․ ՆԳՆ խոսնակը՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ինչից հետո մուտքը թույլատրվել է․․․
Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում․ Վաղինակ Մարտիրոսյան
Խնդրանք այն է, որ ոստիկաններին չթիրախավորեն․․․
Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն, կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն...
Ամենաշատ