News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Բագրատ Սրբազանն իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ, բայց իմ կարծիքով, անհաջող մեկնարկ է արել: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում, լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:  «Ես Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, մենք բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց վերջերս հարաբերությունները սառել են»,-հավելեց Վահե Ղալումյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք ընդունել Բագրատ Սրբազանի ՝ միասին սրճելու հրավերը: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե Իշխան Զաքարյանը չի մերժել  իմպիչմենտի ստորագրահավաքին միանալու՝ Բագրատ Սրբազանի առաջարկը, Վահե Ղալումյանն ասաց, որ նա չի մերժել, սակայն չի էլ ընդունել:

Պատգամավորի կարծիքով, Իշխան Զաքարյանը պետք է որոշում կայացնի, և հրապարակայնորեն հայտնի այդ մասին:  «Իմպիչմենտի օրակարգ չկա, հանրահավաքների մասնակիցների պակասումը հենց այդ մասին է խոսում: Ես տեսնում եմ, որ շարժումը մարում է: Մարդիկ եկել էին, որ սահմանազատման և սահմանագծման մասին որևէ բան իմանան, սական այդ բառերը հարթակում նույնիսկ չլսվեցին: Շեշտադրումը դա չէր, դա ուղղակի պատրվակ էր իշխանություններին անվստահություն հայտնելու համար, ինչը օրակարգային հարց չէ ՀՀ քաղաքացիների համար»,-ասաց Վահե Ղալումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կմիանա իմպիչմենթի գործընթացին: Անդրադառնալով Կիրանցում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների կասեցմանը, Վահե Ղալումյանն ասաց, որ աշխատանքները որոշակի ժամանակով սառեցվել էին, որպեսզի բնակիչների կողմից ներկայացված սեփականության վկայականները համեմատվեն տեղադրվող սահմանակետերի հետ:  «Ես համաձայն չեմ, որ գործընթացն ապօրինի է, նման հարցերով կարող եք դիմել սահմանազատման հանձնաժողովի նախագահին»,-ասաց Վահե Ղալումյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ո՞ր թվականի հաստատված քարտեզով  է իրականացվում գործընթացը, որովհետև եթե հաստատված քարտեզ չկա, ապա գործընթացն ապօրինի է:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ