News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Թշնամին չի փոխվել, նույնն է, պարզապես վախ են ներշնչել ժողորդին, որ Թումանյանի կկվի նման պետք է անընդհատ մեր ձագերին զիջենք և վերջում պարփակվենք Երևանի շուրջ, մնանք Բաթումի պայմանագրի շրջանակում` Երևանից մինչև Սևան: Ալիևի հրահանգներով պե՞տք է մենք սահմանազատման հարց լուծենք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, ԳԱԱ պատմության ինստիտուտում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը հայտարարեց ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նա նշեց, որ պատմաբանները գրում են անաչառ պատմություն և երբեք քաղաքական կոնյուկտուրայով չեն առաջնորդվելու: Անդրադառնալով Սրբազանի նախաձեռնած շարժմանը` նա նշեց, որ պետք է դուրս գալ ատելության վիճակից: «Քաղաքական որևէ նկրտում չունենք: Ողջունում ենք Ձեզ: Վերացրեք այդ ատելի մթնոլորտը, որ հասարակության մեջ կա: Ինչքան մենք թշնամանում ենք, այնքան մեր թշնամին է թելադրում, թե մենք ինչ անենք: Հիմա եթե ժողովուրդը դուրս է եկել փողոց, դժգոհում է, բողոքում է, ուրեմն խնդիր կա»,- հայտարարեց Աշոտ Մելքոնյանը:

Բագրատ Սրբազանը նշեց, որ ինքը ապագայից է նայում պատմությանը: «Ինձ տեսնում եմ 20-30 տարի հետո: Մտածում, թե ինչ են գրելու մեր մասին: Այս օրերը մեր անպատվության, գողացված ուրախության օրերն են: Սուտը մշակույթ է դարձել»,- հայտարարեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը:

Հանդիպմանը վերջում Բագրատ սրբազանը հարցրեց. «Դուք պատմության ինստիտուտ եք, թե՞ իրական»: «Բարդ հարց տվեցիք: Մենք անաչառության ինստիտուտ ենք: Առանց մեր պատմական հայրենիքի` 400 հազար քառակուսի կիլոմետրի, որևէ պատմաբան չի պատկերացնում իր մասնագիտական գործունեությունը»,- պատասխանեց Աշոտ Մելքոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ