News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Մի քանի օր առաջ ես Բագրատ Սրբազանին խորհուրդ տվեցի, որ ուսապարկ վերցնի հետը, ինքը չլսեց իմ հորդորը։ Հիմա հորդորում եմ, որ գլխարկ դնի գլխին, որովհետև արդեն արևահարվել է և ինչ-որ բաներ է կատարվում այդ մարդու հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ում իմպիչմենտի խնդիր չունեն․ «Մեր վարչապետը լեգիտիմ ընտրված է։ Թեման նույնիսկ շոշափելի չէ։ Իրենք թող ներկայացնեն իրենց իսկական թեկնածուին, որի մոտ գնում են անընդհատ խորհրդակցելու»։

Նա անդրադառնալով Բագրատ Սրբազանի կատակով արված այն հայտարարությանը, որ Գագիկ Մելքոնյանի՝ վարչապետ դառնալու հարցն է քննարկվում, պատգամավորն ասաց․ «Ես վարչապետ դառնալու հավակնություն չունեմ»։

Անդրադառնալով իրեն ընդդիմադիրների կողմից սուրճի հրավերին՝ Գագիկ Մելքոնյանն ասաց․ «Ես ընդհանրապես սուրճ չեմ խմում։ Այդ թեման ինձ մոտ փակ է, ես ոչ մեկի հետ հանդիպելու ցանկություն չունեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ