News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին,  լրագրողների հետ զրույցում նշեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը` անդրադառնալով հայտարարություններին, թե իր նախաձեռնած հավաքներին մասնակցում են հիմնականում փող վերցնելով:

«Դրանք հանցանքներ են: Եթե դատախազությունը, ԱԱԾ-ն ունեն փաստեր, թող գործ հարուցեն: Պետք է այդ հայտարարությունների հետևից գնան: Եթե չեն գնում, ուրեմն այդ կառույցները չեն գործում»,- հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր հայտարարել, թե հանրահավաքի մասնակիցների 70 տոկոսը փողով է մասնակցում: «Հենց հիմա դատախազությանն ու ԱԱԾ-ին հորդորում եմ, որ փաստեր հրապարակեն: Եթե ոչ, ուրեմն Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ցուցմունք տալու»,- նշեց Բագրատ սրբազանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ