News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ողբերգություն է ազգային և պետականաքանդություն, երբ պետական բարձրագույն իշխանության շարքերում հայտնվում են անձեր, որոնք զուրկ են ազգային ինքնագիտակցությունից և պետական մտածողությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայոց Եկեղեցին ազգային գոյութենական ինստիտուտ է, որն իր շնորհաբաշխ էությամբ, ազգակերտ առաքելությամբ և նվիրապետական կարգով սուրբ է և անձեռնմխելի՝ որպես հիմնասյուն Ազգի, Հայրենիքի և Պետականության:

Իր ողջ պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին միմիայն փայփայել ու պաշտպանել է, իր ամենայն կարելին ի սպաս է դրել հանուն Հայոց պետության: Եվ հենց այս ամենի գիտակցությամբ է, որ նորօրյա պատմության մեջ վերանկախացած Հայաստանի Նախագահն առաջին ազգային հերոսի կոչումն ու Հայրենիքի բարձրագույն շքանշանը շնորհում է Ամենայն Հայոց Հայրապետին, ով ներկայացնում է Հայոց Եկեղեցու լրումը՝ անցյալով, ներկայով ու գալիքով:

Որոշ է, որ պետք է բացառել նման անձերի մուտքը պետական համակարգ:

Եթե Սբ Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն, քննադատություն՝ արդար ու հիմնավոր՝ ուղղված իշխանությանը, այն երբեք չի գալիս խարխլելու կամ հարվածելու պետությանը կամ պետականությանը:

Հետևաբար, պետական գիտակից անձը, գործիչը երբեք չի մարտնչի իր իսկ ազգային արժեքի դեմ. մեր Հայրենի պետությունը կենսական կարիք ունի Վռամշապուհների: Միայն այդպես կարելի կլինի լուծել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք այսպես քաոս են ստեղծել մեր հարազատ երկրում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ հրաման տվեցիք և այդ ստոր հրամանը կատարեցիք. Ասողիկ աբեղա Կարապետյան
Ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ անզգամաբար մասնակցեցիք այդ խայտառակությանը...
Սա հերթական դրվագն է իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության. Մայր Աթոռը՝ Հայրապետին խոչընդոտելու մասին
Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ...
Հոգեւորականներին հաջողվել է բարձրանալ հուշահամալիր և Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել
Այս օրը հետագայում արձանագրվելու է որպես ամենաամոթալի էջերից մեկը մեր...
Տոնախմբվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը
Մայիսի 27-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ…
Վեհափառի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ աղետի հետևանքով զոհվածների համար
Մայիսի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն…
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը. Մայր Աթոռ
Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է...
Ամենաշատ