News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մայիսի 8-ին Մոսկվայում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել Հայաստանից տարածված հաղորդագրության վրա, ըստ որի՝ «հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո Սյունիքի, Տավուշի,  Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում  տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական  կետերը դադարեցնեն իրենց տեղակայումը, դուրս կգան այդ տեղերից։  Հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գործունեության դադարեցման որոշումը»։

«Սա Հայաստանում ներկայացվում է որպես հաղթանակ, մեծ ձեռքբերում։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նույն հանդիպման մասին հայտարարում է, ըստ որի՝  համաձայնեցվել է Հայաստանի մի շարք շրջաններից ռուս սահմանապահների դուրս բերումը, ասվում է՝ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։

«Այսինքն ՀՀ վարչապետը խնդրել է Պուտինին, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանի վրա ՌԴ սահմանապահ զորքերը իրականացնեն իրենց ծառայությունը։ Նախ Հայաստանն այդպիսի օրակարգ չի ունեցել, որ Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Իրան սահմանից ռուսական սահմանապահներին պետք է հանենք: Նման պահանջ ՀՀ-ն չի ներկայացրել: Դա եղել է փորձագիտական դաշտի պահանջ: Հիմա հարց է առաջացել. Ի՞նչ է եղել Կրեմլում, որ ՀՀ վարչապետը խնդրել է Պուտինին, որ Հայաստան-Իրան սահմանի վրա շարունակեն ՌԴ սահմանապահ զորքերը ծառայել:

Մեկ ուրիշ հարց էլ է առաջանում. Օրինակ Ջեք Սալիվանը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Մակրոնը, ԵՄ առաջադեմ պաշտոնյաները հիմա ի՞նչ կմտածեն Հայաստանի մասին: Հայաստանը ԵՄ դիտորդներին ասում է՝ եկեք Հայաստան-Ադրբեջան սահմանին կանգնեք, մոնիտորինգ արեք, ՌԴ-ին խնդրում է, որ Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա սահմանին մնան, հետո Ռուսաստանին ասում է՝ դուրս եկեք «Զվարթնոցից» եւ պատերազմից հետո այդ մի քանի փոքր կետերից: Սա ի՞նչ շիլափլավ է: Հայաստանի ԱԺ նախագահը գնում, ասում է՝ Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ն ներխուժում է իրականացրել, այսինքն ասում է՝ ՌԴ-ն օկուպանտ է, դրանով մտնում է ռուս-ուկրաինական թեմայի մեջ, մյուս կողմից վարչապետը այդ նույն երկրին խնդրում է, որ շարունակի մնալ Թուրքիայի ու Իրանի հետ մեր սահմանին:

Այսինքն երկրի ներսում ժողովրդին ասում են՝ գնում ենք Եվրամիություն, գնում ենք  Մոսկվայում այլ բան ենք խնդրում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է Հայաստան-Իրան սահմանի հարցը»,- ընդգծել է Մարուքյանը:

«Ինչո՞ւ ենք մենք այսքան անհասկանալի. Ինչու կարելի է  երկրի ներսում տալ մեսիջներ, որ երրորդ երկիրը փորձում է  իշխանությունը տապալել, քանդել, կործանել մեզ, ծայրագավառ մեզ դարձնել, հետո գնում ենք այդ երկրին  խնդրում ենք, որ իրենց զորքերը մնան իրենց տեղում: Ես սպասում եմ պարզաբանումների ՀՀ իշխանություններից, նաեւ փորձգիտական դաշտից»,- ընդգծեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում. պատգամավոր
Նա վստահեցրեց, որ եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից...
Ես անտրամաբանական համարեցի պատասխանել իմ ռուս գործընկերոջ հարցին. Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ
Խանդանյանը պարզաբանեց, որ իր պատասխան նամակում նշել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով...
Զախարովան մեկնաբանել է ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մարզերից
Զախարովան մեկնաբանել է ռուս զինվորականների դուրսբերումը Հայաստանից...
Զախարովա. ՌԴ-ն միշտ հավատարիմ է եղել եւ առաջնորդվել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակով
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին...
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Սահմանային կետում այս պահին շարժ կա, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում...
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ