News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Քաղբանտարկյալները մեր երկրում արդեն շատ-շատ են, դատավորներն իրականացնում են «քաղաքական» դատավարություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Տեսնենք, թե այս վախկանալիան երբ կավարտվի։ Ամբողջը կախված է մեր հասարակությունից։ Ուրախությամբ պետք է ասել, որ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումն իր մեջ ունի մեծ էներգետիկա, արդեն իսկ հստակ են թիրախները։ Եվ ի վերջո սա համազգային զարթոնքի և համազգային ներուժով՝ այս իրավիճակից դուրս գալու ճանապարհ է։

Մեր հայրենակիցները, անկախ նրանից, թե ինչքանով են մասնակցում շարժմանը, գիտակցում են, թե ինչ վտանգի առաջ են կանգնած։ Հետևաբար,  միակ ճանապարհը նրանց հեռացնելը և քաղաքական համակարգը վերալիցքավորելն է։ Կան բազմաթիվ լուծումներ՝ այս համակարգը ապաքինելու։ Ամենահեշտ բանը ոչինչ չանելն է՝ գնալ տուն և սպասել, թե ինչ է լինելու։ Բայց փառք ու պատիվ պայքարող մարդկանց, որոնք ցանկանում են այդ ոգին արթնացնել»,-նշեց Զաքարյանը։

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները:

Տպել
Ամենաշատ