News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը:

Որպես փաթեթի համահեղինակ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է առաջին ընթերցումից հետո առկա առաջարկները:

«Հաշվեքննիչ պալատում ծառայությունը ներդրվում է որպես պետական ծառայության նոր տեսակ, սահմանվում են վերջինիս անցման իրավական կառուցակարգերը: Քաղծառայությունից բացի մասնավոր հատվածից Հայաստանում գործող միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորներին հաշվեքննությանը ներգրավելու հնարավորություն է տրվելու: Այդ պաշտոնների համար նախատեսվում է համապատասխան աշխատավարձ՝ կարգավորելով վարձատրության առաջարկվող մեխանիզմի իրացման համար անհրաժեշտ հարակից հարաբերությունները: Կսահմանվի, որ Հաշվեքննիչ պալատի՝ իրավաբանական անձանց ստուգման գործառույթը չի տարածվում ՀՀ օրենքով անորոշ թվով հասցեատերերի համար սահմանված հարկային արտոնությունների վրա:

Հաջորդ առաջարկով էլ կսահմանվի, որ Հաշվեքննիչ պալատը ոչ թե Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով, այլ միայն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով յուրաքանչյուր տարի կկազմի և Կառավարությանը կներկայացնի առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշվի նախագիծը):

Նախաձեռնությունը բարձրացնելու է հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և ԱԺ ներկայացված տեղեկատվության որակը:

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նշել է, որ պետական բոլոր մարմինները նույն պայմաններով են հաշվեքննության ենթարկվելու, չի կարող լինել առանձնացված պայման, օրինակ՝ Կենտրոնական բանկի կամ Առողջապահության նախարարության համար:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը»,- գրել է Մանավազյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի...
Եվրոյի եւ դոլարի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է...
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ շաբաթվա ամփոփումը
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 92 տուփ ծխախոտ…
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13,2 տոկոսով. Գնանկում է արձանագրվել
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ...
Արմավիրում գործող շինըկերությունում բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են...
18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին
Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ