News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ սուտ վկայության համար դատապարտված նախկին փաստաբան Մայքլ Քոհենը երկուշաբթի ցուցմունք է տվել պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահի դեմ առաջին քրեական դատավարությանը։

57-ամյա Քոհենը 2000-ականների սկզբից աշխատել է նյույորքյան անշարժ գույքի մագնատ Դոնալդ Թրամփի համար՝ մինչև նրա քաղաքական գործիչ դառնալը, հաղորդում է Ամերիկայի ձայնը: Քոհենը մի առիթով ինքն իրեն բնութագրել է որպես իր հաճախորդի «լիազոր գլխակեր» և Կոնգրեսի ցուցմունքներում հայտնել է, որ մի քանի տարվա ընթացքում ինքը Թրամփի հրամանով սպառնացել է շուրջ 500 մարդու:

2017 թվականին՝ իր նախագահության առաջին տարում, Թրամփը Քոհենին անվանել է «շատ տաղանդավոր իրավաբան» և « լավագույն իրավաբանն իր ընկերությունում»։

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 կետով։ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահին մեղադրում են բիզնես գրառումները կեղծելու մեջ՝ թաքցնելու համար 2017 թվականին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի ամսական 130 հազար դոլար չեկերի փոխհատուցումը Քոհենին, երբ վերջինս վճարումներ է կատարել Դենիելսին, որպեսզի 2016 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին նրան հետ պահի Թրամփի հետ ինտիմ հարաբերությունների մասին հրապարակումից։

Թրամփը ժխտում է 2016 թվականին Նևադայի Տահո լճում գոլֆի մրցաշարի ժամանակ Դենիելսի հետ ինտիմ կապի փաստը, ինչպես նաև՝ տվյալ գործով իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները:

Թրամփը պնդում է, որ Քոհենին փոխհատուցել է իրավաբանական աշխատանքի համար։ Թրամփին պաշտպանող փաստաբանները ենթադրել են, որ պոռնոդերասանուհուն վճարումները կատարվել են Թրամփի կնոջից՝ Մելանյայից՝ Դենիելսի և Թրամփի սիրավեպի մասին տեղեկությունները թաքցնելու և 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա չազդելու նկատառումներով։ Եթե ​​դատարանը Քոհենին մեղավոր ճանաչի, նրան սպասում է պայմանական կամ մինչև չորս տարվա ազատազրկում:

Քոհենը խոստովանել է, որ Դենիելսի հետ իր գործարքը խախտել էր քարոզարշավի ֆինանսավորման կանոնները։ Նա նաև իրեն մեղավոր է ճանաչել այլ իրավախախտումների, դրանց թվում՝ սուտ վկայություն տալու համար, երբ նա Կոնգրեսին խաբել է Մոսկվայում Թրամփի անշարժ գույքի ենթադրյալ գործարքի մասին և 13,5 ամիս դաշնային բանտում և մեկուկես տարի տնային կալանքի տակ անցկացնելով:

Երեք շաբաթ տված ցուցմունքների ընթացքում Քոհենի անունը գրեթե ամեն օր շոշափվում էր դատարանում։ Մեղադրող կողմի վկաները հաճախ նրան բնութագրում էին որպես պահանջկոտ, շուտ բռնկվող և կոպիտ, բայց միշտ նվիրված փաստաբանի, մինչև որ նա դարձավ Թրամփի դեմ մեղադրանքի հիմնական վկան:

Քոհենն այսօր պետք է ցուցմունք տա, թե ինչպես է ութ տարի առաջ՝ ընտրությունների նախօրեին, Թրամփի ցուցումով դրամական փոխանցումներ կատարել Դենիելսին: Այնուհետև, ըստ Քոհենի, Թրամփի երդմնակալությունից մի քանի շաբաթ անց նորընտիր նախագահի հետ հանդիպել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ ծախսերի փոխհատուցման ծրագիրը քննարկելու համար։

Նախկին նախագահի պաշտպանությունը միաժամանակ պնդում է, որ Քոհենը, առանց Թրամփի իմացության, Դենիելսին մարդասիրական նկատառումներով է վճարել։ Բայց Թրամփի՝ Սպիտակ տան մերձավոր օգնականներից մեկը՝ Հոուփ Հիքսը, հակադարձել է, թե «դա Մայքլին բնորոշ չէր»։

Ուրբաթ դատախազի օգնականը ներկայացրել է Թրամփին առաջադրված մեղադրանքներին վերաբերող բոլոր 34 փաստաթղթերը։ Անցյալ շաբաթ Թրամփի երկու աշխատակից վկայեց, թե ինչպես են մշակել 11 հաշիվ-ապրանքագիր, 11 վաուչեր և 12 չեկ՝ 2017 թվականին Քոհենին վճարումների առնչությամբ, ընդգծելով, որ Թրամփն ինքն է ստորագրել փոխհատուցման չեկերի մեծ մասը:

Դատախազ Ջոշուա Սթինգլասը Նյու Յորքի Գերագույն դատարանի դատավոր Խուան Մերչանին հայտնել է, որ մեղադրող կողմն իր գործը կարող է ավարտել այս շաբաթ՝ Քոհենի և մեկ այլ՝ անանուն վկայի ցուցմունքները լսելուց հետո:

Երբ մեղադրող կողմը գործն ավարտի, Թրամփի թիմը հնարավորություն կունենա ներկայացնելու իր պաշտպանությունը։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ նախատեսում է ցուցմունք տալ ի պաշտպանություն իրեն՝ հերքելու համար Դենիելսի՝ իրենց ենթադրյալ կապի և նրա դեմ քրեական մեղադրանքների մասին պնդումները: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք Թրամփը հանդես կգա՞ որպես վկա՝ իմանալով, որ ստիպված է լինելու պատասխանել դատախազների խաչաձև հարցաքննությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ