News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան (EBA) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մայիսի 13-ին կազմակերպել էր «Միջազգային կորպորացիաների և ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրով համաժողովը:

Միջոցառմանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Եվրոպական բիզնես ասոցիացիային՝ ակտիվ համագործակցության համար։

 «Նշել եմ, որ ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը՝ հանդիսանալով ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ իբրև շոգեքարշ՝ տնտեսության մյուս բոլոր ճյուղերի համար։

Անդրադառնալով միջազգային ներդրումների ներգրավման անհրաժեշտությանը՝ ընդգծել եմ, որ ՀՀ կառավարությունը լավագույնս գիտակցում է իր անելիքների ու պատասխանատվության չափաբաժինը։ Այս համատեքստում ներկայացրել եմ հիմնական քայլերը, որոնք իրականացնում ենք ներդրումային միջավայրն առավել գրավիչ դարձնելու համար։

Միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը խոսել է բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման գործում նախարարության դերի, այդ համատեքստում պետություն-մասնավոր համագործակցության, ինչպես նաև տեղական և միջազգային ստարտափների զարգացմանն ուղղված քայլերի մասին»,- ասված է նախարարի Ֆեյսբուքի գրառման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան ստեղծում է էներգետիկ թնդանոթ, որը թույլ կտա խոցել անօդաչու թռչող սարքերը՝ ծախսելով 13 ցենտ
Էժան անօդաչու թռչող սարքերի խումբը կարող է մի քանի րոպեում արյունահոսել կարևոր օբյեկտի հակաօդային պաշտպանությունը...
«Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն
Վերականգնվել է ինտերնետի և հեռախոսակապի վնասված կայանների մի մասը. ԲՏԱ նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրապարակել է...
Գիտնականները ստեղծել են մանրէները ոչնչացնող չժանգոտվող պողպատ
Գիտնականները առանց հակաբիոտիկների օգտագործման՝ էլեկտրաքիմիական եղանակի կիրառմամբ...
Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը
Գեր դրոնը արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել Գինեսի գրքում
Փորձարկման ժամանակ անօդաչու սարքը երկու վայրկյանում զարգացրել է 300 կմ/ժ արագություն...
Ամենաշատ