News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը, որն Անկարայում է գտնվում պաշտոնական այցով, պատրանք է անվանել Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի հնարավորությունը։

«Թուրքիան արդեն երկար տարիներ հեռանում է ԵՄ-ից խոսքով եւ գործով։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը պատրանք է»,- երկուշաբթի ավստրիացի դիվանագետի խոսքերը մեջբերել է Der Standard պարբերականը։

Ընդ որում, Շալենբերգն առաջարկել է դիտարկել «հարեւանության իրատեսական հայեցակարգ՝ ամրագրված Անկարայի եւ Բրյուսելի պրագմատիկ համագործակցությամբ», ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության փոխարեն։

Թուրքիան պաշտոնապես փորձում է հասնել ԵՄ-ին անդամակցության որպես լիիրավ անդամ 2005-ից։ Այժմ բաց են այսպես կոչված բանակցային թղթապանակի 35 դիրքերից 16-ը։ Հիմնական գայթաքարը բանակցություններում Կիպրոսի հիմնախնդիրն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Պատիվ է հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան, նորին...
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության տոնի առիթով
Գրառմանը կից Մարագոսը հրապարակել է նաև Սարդարապատի հուշահամալիրի լուսանկարը...
ԵՄ-ն Վրաստանի վերաբերյալ որոշում չեն կայացրել՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման իրավիճակի հետ
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին հայտարարել է, որ օրենքն ընդունելով՝ Վրաստանը խախտում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու երեք պայման․..
ԵՄ-ը ցանկանում է Սաուդյան Արաբիայում գագաթաժողով անցկացնել Ուկրաինայի վերաբերյալ՝ ՌԴ մասնակցությամբ. Bloomberg
ԵՄ-ը գագաթաժողով կանցկացնի Ուկրաինայի վերաբերյալ...
ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաստատել են նոր պատժամիջոցային ռեժիմը ՌԴ-ի դեմ. DPA
ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են...
ԵՄ-ը «անգամ փոքր-ինչ չի կատարել 1 մլն արկերի խոստումը Կիեւին». Սթոլտենբերգ
ԵՄ-ը Ուկրաինային 1 մլն արկ էր խոստացել...
Ամենաշատ