News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Երևանի Սայաթ-Նովայի պողոտա 4 հասցեին հարող տարածքում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի արձանը: Այս մասով որոշման նախագիծը Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստին ներկայացրեց Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

«Հաշվի առնելով այն, որ 2024-ին լրանում է անվանի արվեստագետի ծննդյան 100-ամյակը, նախարարությունն առաջարկում է Հ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում տեղադրել Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը, որը հեղինակել է քանդակագործ Արմենակ Վարդանյանը: Արձանը նախատեսվում է տեղադրել 2024-ի աշնանը»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ