News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը խնդրեց երթի մասնակիցներին դրսում սպասել, իսկ ինքը մի խմբի հետ բարձրաձավ Ժուռնալիստների միության շենք: Այստեղ նրան դիմավորեց Ժուռնալիստների միության նախագահ, «168.am»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Նա շնորհակալություն հայտնեց այցի համար եւ ասաց. «Տեսնում եք, որ լրագրողները բավական ծանր պայմաններում են աշխատում: Նույնիսկ 2018-ին եթե նման բռնություններ տեղի ունենային, պատկերացնում ենք՝ ինչ կլիներ: Ցավալիորեն, միջազգային որոշ կազմակերպություններ դեռ լռություն են պահպանում: Արդեն ունենք տուժողծ լրագրողներ, այդ դեպքերի կապակցությամբ Ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, դիմել իր եվրոպացի գործընկերներին:

Լրատվամիջոցները լուրջ թիրախի տակ են, ինչպես դուք եք թիրախավորված:

Civilnet-ը փաստերի ստուգման հարթակով կարեւոր հրապարակում էր պատրաստել, որ մի քանի տասնյակ կայքեր են բացվել, 2018-ին գործող կայքերը վերագործարկվել են եւ հազարավոր դոլարներ են ծախսել ձեր դեմ թիրախավորված հակաքարոզչություն անելու համար: Նույն ձեւով, երեկ էլ նկատեցի, որ քաղհասարակության ներկայացուցիչներից թիրախավորում են լրատվամիջոցներին, լրագրողներին: Ես իմ գործընկերներին կոչ եմ անում զերծ մնալ էմոցիաներից, որ կարողանանք ճշմարտությունը տեսնել:  Ողջունում ենք շարժումը ձեր նախաձեռնությամբ»:

Բագրատ Սրբազանն իր հերթին շնորհակալություն հայտնեց լրագրողական համայնքի  եւ ասաց. «Ոչ մի բան մեզ մեր ճանապարհից հետ չի դարձնելու: Մարդիկ  գնահատում են ճշմարտության պայքարը եւ ուզում են կրել այդ պայքարը իրենց վրա: Որքան շատ, այնքան լավ»:

Նա հայտարարեց, որ իշխանություններն առաջիկայում շատ անակնկալներ ունեն ստանալու. «Անցյալ օրը տեսաք դիվանագիտական կորպուսը, որը չկարողացան հանդուրժել:  Դիվանագետները դասալիք են, Սրբազանը գործակալ է, Գառնիկը մասոնական է, Սուրենը 4-րդե պետության կողմից ներդրված է, 5-րդ շարասյուն է: Մենք բոլորս երկիրը քայքթայած մարդիկ ենք, բայց մի փաստ կա, որ իրենք չեն կարող հրաժարվել. 2023 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում Արարատ Միրզոյանն ասում է մի բանմ, իրեն հերքում է թշնամի երկրի ԱԳ նախարարը՝ հղում անելով Արարատ Միրզոյանի վարչապետին: Սա պետության նկարագիր է: Սրա հերքումը, մերժումը կարո՞ղ են տալ: Չեն կարող, եւ շատ բան չեն կարող: Առջիկայում կտեսնեն բժշկական համայնքները, փաստաբանական, իրավաբանական, կտեսնեն տնտեսագետներին, կրթության մշակներին:

Մարդիկ ոզւում են ազատագրվել ստի ու չարիքի պատճառից եւ այդ պատճառը մեկ հոգի է, որը ստրկացրել է բոլորին: Ի՞նչ ուժով՝ ես չգիտեմ: Այդ մի հոգին պետք է գնա, պետք է արմատախիլ արվի:

Մարդիկ են մոտեցել ինձ, ասում են՝ եթե այս անգամ էլ չհաջողի, մենք էստեղ չենք մնալու, գնալու ենք: Այդքան ծայրահեղ վիճակի եք հասցրել պարզ մարդկանց»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:

Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։

Ըստ ոստիկանության տվյալների, ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ