News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը որդեգրել է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, սա նշանակում է, որ փոխարժեքը ձևավորվում է շուկայում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ Աշոտ Օսիպյանը՝ մեկնաբանելով դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեւորումը։

ՀՀ Կենտրոնական բանկը, ըստ նրա, փայլուն է կատարում իր աշխատանքը և նվազեցնում է ռիսկերը, երբ առաջանում են ցնցումներ։

«Մյուս դեպքերում նա ազդեցություն գործադրելու հնարավորություն չունի»,- նշեց նա։

Օսիպյանը հավելեց, որ կան տնտեսվարողներ, որոնք շահում են հայկական դրամի արժեւորման արդյունքում, իսկ մյուսները վնասներ են կրում։

«Տնտեսությունն ունի բազմաթիվ գործիքներ, որոնք կարող են օգտագործվել փոխարժեքի փոփոխության ազդեցությունը մեղմելու և ռիսկերը նվազեցնելու համար»,- ընդգծեց նա։

Փոխարժեքների վրա ազդում են ներքին և արտաքին ազդակները:

«Արտաքին ազդակները ներառում են այն փաստը, որ դոլարի նկատմամբ վստահությունը նվազում է ամբողջ աշխարհում: Ոսկու գինը բարձրացել է, ունցիան արժե 2300 դոլարից բարձր։ Իսկ ոսկին ու դոլարը հակաարժույթներ են։ Ինչ վերաբերում է ներքին ազդակներին, ապա Հայաստանում արտարժույթի շուկայում դոլարի առաջարկը գերազանցում է պահանջարկին»,- ասաց փորձագետը։

«Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում իր հերթին ասաց, որ հայ արտադրողները դրամի արժեւորման պատճառով լուրջ խնդիրների առաջ են կանգնել։

Նրա խոսքով, դրա արդյունքում խթանվում է ներմուծումը։

Նա հիշեցրեց, որ վերջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկում ակտիվորեն ներառվել են ապրանքների վերավաճառքով զբաղվող ներկրողներ և ընկերություններ։

«Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատու է տնտեսական հատվածի և փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։ Այս գերատեսչությունը պետք է ակտիվորեն ներգրավվեր այս խնդրի լուծմանը։ Մենք դարձել ենք սպառողական երկիր, որը ներմուծում և վերավաճառում է ապրանքներ»,- հավելեց փորձագետը։

Նշենք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը փետրվարի կեսերից 404 դրամից իջել է 387 դրամի։ Անկումը կազմել է 17 դրամ (մոտ 4,2%)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի...
Եվրոյի եւ դոլարի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է...
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ շաբաթվա ամփոփումը
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 92 տուփ ծխախոտ…
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13,2 տոկոսով. Գնանկում է արձանագրվել
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ...
Արմավիրում գործող շինըկերությունում բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են...
18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին
Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական...
Ամենաշատ