News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ուղիղ տասը տարի առաջ ստեղծեցինք եզակի, ոչ ֆորմալ փորձագիտական հարթակ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը: Այն ժամանակ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը թափ էր հավաքում և մենք դարձանք ահռելի եվրասիական ինտեգրացիոն տարածքի առաջին նման հարթակը, որտեղ պատշաճ և արժանավայել գիտափորձագիտական մակարդակով վերլուծվում էին ծավալվող տնտեսական և դրան հարող սոցիալական և մշակութային հումանիտար ոլորտները, Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական նիստի «Հայաստանը ԵԱՏՄ-ում. իրողություններ եւ Եվրասիական տնտեսական ինտեգրման հեռանկարներ» թեմայով համաժողովում ասել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Անցած տասը տարում մեր ակումբի անդամ են դարձել Հայաստանի առաջատար 55 մասնագետներ՝ տնտեսագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, արևելագետներ, փիլիսոփաներ, պաշտպանության և անվտանգության ոլորտի մասնագետներ, հրապարակախոսներ և լրագրողներ:

Այն ժամանակ, 2014թ. մայիսին Աստանայում ԵԱՏՄ գագաթաժողովի նախօրեին մենք հայտարարեցինք, որ մեր նպատակն է դրական լիցք հաղորդել Հայաստանի, Ռուսաստանի և մեր ընդհանուր ինտեգրացիոն տարածքի մյուս բոլոր երկրների տնտեսական համագործակցությանը: Այստեղ կուզենայի ջերմ խոսքեր ասել մեր ընկերոջ, տաղանդավոր և ինքնատիպ ռուս մտածող Վլադիմիր Լեպեխինի հասցեին: Նրա ղեկավարած ԵԱՏՄ ինստիտուտը նախկին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ միասին (տնօրեն՝ Գագիկ Հարությունյան) դարձան մեր ակումբի համահիմնադիրներ՝ բարձրացնելով շատ բարձր մակարդակի մեր ընդհանուր գիտահետազոտական, փորձագիտական գործունեությունը:

Անցած տասը տարիների ընթացքում մեր առաջատար մասնագետները մասնակցել են Մոսկվայում, Մինսկում, Աստանայում, Ալմաթիում, Բիշքեկում և այլ երկրների խոշոր գիտական կենտրոններում անցած համաժողովների և հարստացրել են մեր հաջողությունների ընդհանուր գանձանակը: Այսօր մեր մասնագետներին լավ ճանաչում են տնտեսական ինտեգրացիոն տարածքի երկրների գործընկերները և ես, կցանկանայի հատուկ նշել, որ միջին սերնդի և երիտասարդ մեր անդամները շատ պահանջված են այդ երկրների գիտական և հասարակական  հաստատությունների կողմից:

Վերջին մի քանի տարիներին մենք նոր տարրեր մտցրեցինք մեր փորձագիտական գործունեության մեջ: Բոլորը լավ գիտեն, որ Եվրասիական փորձագիտական ակումբը տարին երկու անգամ, օգոստոսին և փետրվարին հանդես է գալիս հրապարակային զեկույցներով հատուկ մամուլի ասուլիսներում, որտեղ ամփոփվում են կիսամյակի և տարվա արդյունքներով Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները: Մանսավորապես, այս տարվա օգոստոսին մենք ծրագրում ենք նման արդեն 11-րդ զեկույցով ԵԱՏՄ անդամության համատեքստում խոսել Հայաստանի տնտեսական վիճակի մասին: Իսկ վերջին երեք տարիների նորությունն այն էր, որ տնտեսական ակտիվության աճի գործակցի և ՀՆԱ-ի վերաբերյալ մեր կանխատեսումները շնորհիվ անկախ և որակյալ վերլուծության իրականություն են դարձել: Դա հանգեցրել է հայկական և ռուսական ԶԼՄ-ների կողմից հետաքրքրության աճին և մեր հետազոտությունների նյութերը իրենց կանխատեսումներով դարձել են սպասված երևույթ մեր գիտափորձագիտական իրականության մեջ:

Այսօր մենք գիտենք, թե ինչպես է զարգանու ԵԱՏՄ մինչև 2045թ: Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացի զարգացման այդ հիմնական ուղղությունները լուրջ հույս են ներշնչում, որ դա կդառնա հիմք ոչ միայն տնտեսական, այլև լուրջ սոցիալական զարգացման համար: Ճիշտ է, եվրասիական տնտեսական ինտեգրման պարագայում մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակությունները թույլ են տեղեկացված և քիչ են հետաքրքրված ընթացող գործընթացներով: Նույն մտահոգությունն ունեն նաև մեր գործընկերները Ռուսաստանում և այլ երկրներում: Հայաստանի հաջողությունները ԵԱՏՄ-ին մասնակցության գործընթացում ընկալվում են մեզանում իբրև ինքնըստինքյան հասկանալի իրողություն: Չնայած, պետք է ընդունել նաև, որ գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ են հետաքրքրվում եվրասիական ինտեգրման մանրամասներով և հեռանկարներով: Մեր հրատարակությունները միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով շատ արագ են տարածվում ընթերցողների միջավայրում: Այս ամենը թույլ է տալիս մեզ պնդել, որ Եվրասիական փորձագիտական ակումբը մտնում է իր գոյության երկրորդ տասնամյակը լուրջ հաջողություններով վերլուծության և փորձագիտական ոլորտներում և մենք պատրաստ ենք լուծելու ավելի բարդ խնդիրներ, այդ թվում այլ երկրների ներկայացուցիչների հետ համագործակցության միջոցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար, եւ դա հաստատում է վիճակագրությունը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար...
Վերջին երկու տարում ՀՀ ապրանքաշրջանառության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Թավադյան
Նշվել են Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին...
Ղազախստանի դեսպանը նշել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Դեսպանի խոսքով, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում...
Արեւմուտքի պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար. Մանասերյան
Ներկայացվել են 2024թ. զարգացման հեռանկարները...
Կռիլով. Հայաստանի զարգացման հեռանկարները կորոշվեն նրա ընտրությամբ
Պատմական և քաղաքակրթական համայնքի մասին երևակայությունները փոխարինվել են սեփական ազգային...
ՀՀ-ում շատ ուշադրություն դարձնում են քաղաքականությանը, բայց ամեն ինչի հիմքում ընկած է տնտեսությունը. Բելառուսի դեսպան
2024թ. հունվարի 1-ից Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ մարմիններում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ