News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաների մասնակիցներից մեկի կողմից ապօրինի կերպով սառը զենք պահելու և կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2024 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 18։20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ում մոտից հայտնաբերվել է 60սմ շեղբի երկարությամբ պատյանով սուր։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել է, որ բողոքի ակցիայի հիշյալ մասնակիցը 3 օր, մասնակցելով Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքներին, կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր:

Վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիացի քաղաքապետը կալանավորվել է «որովայնախոս» գուշակուհու վրա պետական ​​փողերը ծախսելու մեղադրանքով
Ուշադրության կենտրոնում է քաղաքի քաղաքապետ՝ ոստիկանության և գաղտնի ծառայության նախկին աշխատակից Ժիլ դ'Էտորեի նկատմամբ Սոֆյա Մարտինեսի համոզելու «կախարդական» լիազորությունների շուրջ սկանդալը...
Դատարանը երկարացրել է Նավալնիի երեք փաստաբանների կալանքը
Այսօր դատարանում քննիչը հայտարարեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ