News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Եթե այդքան դուխով եք և համարձակ, միակողմանի զիջումներից եք խոսում, բայց 5 րոպեով ճանապարհ չեք կարողանում փակել՝ փախնում գնում կաֆե եք նստում, որովհետև ձեր անձնական կամֆորտը շատ ավելի կարևոր է: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի ավագանու  նիստում իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ դիմելով ընդդիմադիրներին:

«Դուք ձեր փակած փողոցը 2 րոպեից ավել չեք կարող պահել, հետո ուզում եք համարձակությունից խոսել, ու ոչ զիջողական քաղաքականությունից: Ձեր մեջ նույնիկ մարդիկ կն, որոնց համար հանրահավաքի մասնակցելը, փողոց փակելը ամոթ է, իրենք պետք է կաֆեում նստեն, չաթում գրեն՝ ժողովուրդ ջան, գնացեք էստեղ փակեք, էնտեղ փակեք: Հետո էլ ուրիշներին մեղադրեք, ասեք՝ ինչի՞ եք կաֆեում նստած, չեք միանում»,- ասաց Գալջյանը:

Ինչ վերաբերվում է վերջին օրերի ցույցերին, նա ասաց. «Ես ցավում եմ, որովհետև մեզ մեղադրում էին, որ 2018 թվականից եկեղեցու դեմ արշավ է, բայց ամենամեծ արշավը եկեղեցու դեմ հենց ինքը՝ եկեղեցին կազմակերպեց: Օգտագործելով իրենց հոգևոր կյանքի կարգավիճակը, դա փորձում են օգտագործել աշխարհիկ կյանքում: Եվ տեսնելով որ մարդաշատություն չկա, ստիպված Նիկոլ Փաշինյանի վիդեոն են հանրապետության հրապարակում միացնում հույսով, որ հրապարակը էդպես կլցվի»:

Գալջյանը նաև նկատեց՝ եկեղեցին պատարագի համար է, աղոթելու համար է, ոչ թե չստացված հանրահավաքները ամփոփելու և չի կարելի Աստծո անունը այդքան տալ:

Գալջյանը նաև կոչ է արել հնարավորինս շուտ այս գործողությունները դադարեցնել:

«Որովհետև որքան երկար սա տևի, այնքան եկեղեցուն մեծ, ծանր վնաս է հասցվելու, իրենք են կրելու այդ վնասի պատասխանատվությունը»,- ասել է նա՝ կոչ անելով դադարեցնել եկեղեցին ու կրոնը քաղաքական նկրտումների համար օգտագործելը։

Տպել
Ամենաշատ