News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


2024թ․ առաջին եռամսյակում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 8.2 տոկոսով բարձր է եղել 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 282․879 դրամ, այդ մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2 տոկոսով և կազմել է 208․752 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.3 տոկոսով՝ կազմելով 313․260 դրամ։

Հանրապետությունում ամենաբարձր աշխատավարձը մայրաքաղաքում է՝ միջինում կազմելով 299․804 դրամ. մարզերից Սյունիքում  է ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը, որը կազմում է 294․704 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 22․157 դրամով։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Սյունիք TV-ի հետ զրույցում փաստել է, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը բարձր է հիմնականում ՏՏ, բանկային, հանրային սննդի և հանքարդյունագործական ոլորտներում.վերջինս որոշիչ դեր ունի հատկապես Սյունիքի մարզում։ 

«Հանքարդյունաբերական ոլորտում մենք մշտապես ունեցել ենք միջին աշխատավարձերի ամենաբարձր մակարդակներից մեկը։ Եվ չնայած ունեցել ենք համաշխարհային շուկայում մետաղների գների տատանումներ և այլն, բայց այս ոլորտում, ընդհանուր առմամբ, աշխատավարձերը բարձր են։ Հանքագործությունը համարվում է շարժիչ ուժ նաև Սյունիքի մարզի գյուղերի համար։ Այսինքն՝ հանքագործության շուրջ առաջացել է ձեռնարկությունների կլաստեր, որոնք սպասարկում են հանքարդյունաբերության ոլորտը»,- նշել է նա՝ հավելելով, որ միջին աշխատավարձով և զբաղվածության ցուցանիշներով պայմանավորված՝ Սյունիքի մարզը համարվում է ՀՀ ամենաբարեկեցիկ մարզը:

Սյունիքի մարզում աղքատության ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է, քան մայրաքաղաքում․ միջին ցուցանիշը հանրապետությունում կազմում է 24․7 տոկոս, Երևանում՝ 15 տոկոս, իսկ Սյունիքի մարզում՝ 2-2,5 տոկոս։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեղափոխությունից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 200 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան
2024 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ (այսինքն՝ հեղափոխությունից առաջվա աշխատատեղերի նկատմամբ) աշխատատեղերը ավելի...
Կարողացել ենք պետության գոյությանը սպառնացող վտանգները չեզոքացնել կարճաժամկետ և միջնաժամակետ իմաստով. Փաշինյան
Ես խորհրդարանական ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ եթե մենք 1–2 տարի կարողանանք ապահովել մեր պետության գոյությունը, մեր պետության գոյությունը կապահովենք երկարաժամկետ կտրվածքով...
2018-ի թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով.  Նիկոլ Փաշինյան
Ե՛վ 2022-ին, և՛ 2023-ին մենք այդ նպատակադրումից բարձր տնտեսական աճ ենք ունեցել, իսկ մեր նպատակադրումը հետևյալն էր՝ տարեկան միջինում ունենալ...
Պետությունը պետք է ընկալել որպես լավ ապրելն ապահովելուն միտված գործիք, սա է պատճառը, որ պետությունը թանկ է. Փաշինյան
Պետությունը մարդկային նախաձեռնություններից ամենաթանկարժեք նախաձեռնությունն է, չկա որևէ նախաձեռնություն, որն ավելի թանկ արժե, քան...
Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի...
Եվրոյի եւ դոլարի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է...
Ամենաշատ