News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ընդդիմության վերջին ու բոլոր շարժումնների հետ երկու խնդիր կա, առաջինը՝ բովանդակության բացակայությունն է, դուք չունեք դիրքորոշում, ունեք լոզունգներ, կենացներ, ականջահաճո հայտարարություններ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցության ակցիային:

Նշենք, որ ավագանու հերթական նիստի ժամանակ ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի անդամները, «Դե՛մ ենք միակողմանի զիջումներին» գրությամբ թղթեր պարզելով, բոյկոտեցին ավագանու նիստը, ապա դուրս եկան դահլիճից:

«Ուզում եմ հասկանալ՝ երբ դուք ցանկանում եք ստանձնել իշխանություն, լավ, պատկերացնենք՝ ինչ-որ հրաշքով ստանձնեցիք։ Բանակցություններ են, ձեզ հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը այս կամ այն հարցում։ Տենց նայելու եք մարդկանց դեմքին ու ասեք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստվա՞ծ։ Լուրջ տենց ե՞ք պատկերացնում, այդպե՞ս է պրոցեսը գնալու, և ինչ-որ մեկը ձեզ այդ պահին ադեկվա՞տ է ընդունելու։

Բովանդակության բացակայությունը բացառում է, որևէ պրոցեսի հաջողություն, որովհետև մարդիկ կարող են մեզնից անվերջ գոհ լինել, անվերջ դժգոհ լինել, բայց մինչև դիրքորոշում չհնչի, հաջողելու ոչ մի շանս դուք չունեք»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ Գրիգորյանի՝ այդ դիրքորոշումը չի հնչում, որովհետև իրականում եթե նրանք իրենց  իրական դիրքորոշումը հնչեցնեն, նույնպես հաջողելու շանս չունեն .«Այսինքն ցուգցվանգային իրավիճակում եք հայտնվել ու չեմ հասկանում ինչու եք այդ պայմաններում անընդհատ նույն պրոցեսը, նույն թեզերը առաջ մղում՝ տարբեր մարդկանց դեմքերով»:

Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ երկրորդ խնդիրն այն է, որ ընդդիմությունը դիրքորոշումից զատ չի հասկանում, որ իրենց խնդիրը «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի հետ չի, խնդիրը ՀՀ սահմանադրության մեջ է. «Երբ ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այդ իշխանության իրացման ձևը ընտրություններն են, դուք չեք ասում՝ եկեք արտահերթ ընտրություններ անենք, դուք ասում եք իշխանությունը տվեք մեզ, վարչապետը լավ ասաց՝ իշխանությունը անտեր ա՞, որ ձեզ տանք, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Պարզ է, թե ինչու ընտրություն չեք պահանջում, որովհետև ընտրությունների ֆորմատը ձերը չի»:

Տպել
Ամենաշատ