News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 7-8-ը Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի է ունեցել «WAMAS 2024» մենթալ թվաբանության ամենամյա միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է Հայաստանում մենթալ թվաբանության առաջին դպրոցի՝ «Աբակ»-ի պատվիրակությունը:

Օլիմպիադային մասնակցել է 19 երկրից 550 մասնակից, որոնց թվում են 23 աբակցիներ ակադեմիայից, Մալաթիա-Սեբաստիայի, Մասիսի, Գյումրիի, Սեւանի մասնաճյուղերից, ինչպես նաեւ ցանցի առցանց դասընթացներին միացող երեխաներ Դիլիջանից ու Քուվեյթից։ Մասնակիցները մրցել են 5 անվանակարգերի համար՝ սուպերչեմպիոն, չեմպիոն, առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներ։

Մրցույթի արդյունքում  «Աբակ»-ի սաներից 22-ը զբաղեցրել են հաղթական հորիզոն Մարիամ Ասատրյանն (11 տ․) ու Վոլոդյա Սարգիսյանը (12 տ․) արժանացել են սուպերչեմպիոնի, Ադամ ու Արաբո Պողոսյանները (7 տ․), Սոֆյա Քարամյանը  (7 տ․), Վահան Արուշանյանն (12 տ) ու Ալինա Կոստանյանը (13 տ)՝ չեմպիոնի տիտղոսների, իսկ Էմիլի Մարտիրոսյանը (8 տ․), Արայիկ Խաչատրյանը (9 տ․), Վահագն Գրիգորյանը (12 տ․), Դավիթ Եսայանն (10 տ․) ու Գոռ Լալայանը (12 տ․)՝ զբաղեցրել են առաջին, Արեգ Կիվիրյանը (10 տ․), Արամ Եղոյանը (8 տ․), Նարեկ Տերտերյանը (8 տ․), Դավիթ Վարդանյանը (10 տ․), Մարկ Հայրապետյանը (7 տ․), Վիկտորյա Հայրապետյանը (11 տ․), Մանե Կոստանյանը (9 տ․), Զորիկ Կոստանյանը (7 տ․), Էդվարդ Սարգսյանը (11 տ․) ու Վարդան Ալվաջյանը (9 տ․)՝ երկրորդ, իսկ Անահիտ Հարությունյանը (12 տ․)՝ երրորդ հորիզոնականները:

«Այս տարի ռեկորդային՝ 23 մասնակցով ենք ներկայացել, օլիմպիադայի ամենամեծ ու կազմակերպված թիմերից մեկն էինք: Բարդութուններ, իհարկե, կային, բայց ինչպես միշտ պատվով կարողացանք ներայացնել Հայաստանը միջազգային հարթակում», - նշում է, ակադեմիայի հիմնադիր, պատվիրակության ղեկավար Նարինե Բալայանը:

«Մեծ թվով սկսնակներ ունեինք այս անգամ ու սուպերչեմպիոն դառնալու ընդամենը 2 հնարավորություն. Վոլոդյայի ու Մարիամի շնորհիվ կարողացանք նվաճել երկու տիտղոսն էլ: Կեցցեն նրանք, կեցցեն բոլոր մրցանակակիրները, ցանցի բոլոր մարզիչներն ու, իհարկե, ծնողները: Շնորհավորում եմ բոլորիս» - հավելեց ակադեմիայի համահիմնադիր, գլխավոր մարզիչ Դիանա Հովհաննիսյանը:

03ee0dde-4a56-4366-9375-055cb7db0281.jpeg (51 KB)

4a500a08-5f1e-4dbd-a173-3de14aff2941.jpeg (49 KB)

Տպել
Ամենաշատ