News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները մի քանի օր շարունակ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Տավուշի մարզում հայտնաբերել ու վնասազերծել  են բնակարանային գողերի խումբ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները աշխատանքներն իրականացրել են Դիլիջանում, Իջևանում, օրեր շարունակ կատարել են դարանակալումներ ու արդեն, երբ վստահ են եղել, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, խմբի անդամների մեծ մասին (գրեթե բոլորին), հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ նշված խումբը Տավուշի մարզում կատարել է 10-ից ավելի բնակարանային գողություններ: Նրանք անգամ չեն խորշել և իրենց սև գործը կատարել են 44-օրյա պատերազմում նահատակված ՀՀ Ազգային հերոս 46-ամյա Թաթուլ Ղազարյանի տնից:

2023 թվականի դեկտեմբերի 9-ին հերոսի 76-ամյա հայրը դիմել էր ոստիկանության Իջևանի բաժին, և հայտնել, որ նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 13-րդ փողոցի 12-րդ տան առաջին հարկի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել տուն և այնտեղից գողացել ջեռուցման կաթսա, հեռուստացույց և հոսանքի կարգավորիչ՝ պատճառելով ընդհանուր 1.445.000 դրամի վնաս:

Բերման ենթարկվածների մեծ մասը փաստերի ճնշման տակ խոստովանել են կատաված գողությունները:

Թաթուլ Ղազարյանը ծնվել է 1978 թվականին՝ Սևքար գյուղում: Գյուղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, այնուհետև ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 2010-2012 թթ սովորել է Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում։

Հետագա տարիներին ծառայել է Հայաստանի զինված ուժերի տարբեր զորամասերում (Մեհրաբ, Վարդենիս, Կողբ)։ 2018 թվականից եղել է Իջևանի զորամասի հրամանատար։ Բազմիցս արժանացել է պետական պարգևների։

Թաթուլ Ղազարյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 19-ին մարտադաշտից իր վիրավոր զինվորներին դուրս բերելիս։

2021 թվականի հունվարի 27-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Թաթուլ Ղազարյանին հետմահու շնորհել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և պարգևատրել են Հայրենիքի շքանշանով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիացի քաղաքապետը կալանավորվել է «որովայնախոս» գուշակուհու վրա պետական ​​փողերը ծախսելու մեղադրանքով
Ուշադրության կենտրոնում է քաղաքի քաղաքապետ՝ ոստիկանության և գաղտնի ծառայության նախկին աշխատակից Ժիլ դ'Էտորեի նկատմամբ Սոֆյա Մարտինեսի համոզելու «կախարդական» լիազորությունների շուրջ սկանդալը...
Դատարանը երկարացրել է Նավալնիի երեք փաստաբանների կալանքը
Այսօր դատարանում քննիչը հայտարարեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Ամենաշատ