News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Սպանվել է երկու ֆրանսիացի բանտի աշխատակից, երեքը՝ ծանր վիրավորվել Ֆրանսիայի Նորմանդիայի շրջանում նրանց ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով, որի ժամանակ բանտարկյալը փախել է:

Մեքենան հարձակման է ենթարկվել Ռուանում դատավարությունից հետո «Ճանճ» մականունով բանտարկյալ Մոհամեդ Ամրային Էվրյո բանտ տեղափոխելիս: Ամրան խիստ հսկողության տակ էր և վերջերս դատապարտվել էր բնակարանային գողության համար: Դատախազ Լոր Բեկկոն նշել է, որ հետաքննվում էր նաևր Մարսելում առևանգման և սպանության՝ նրա գործը:

Ըստ Ֆրանսպրեսի՝ Արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետտին հայտարարել է, որ արտակարգ դրությունը հարթելու համար կմիանա ճգնաժամային թիմին:

«Հանցագործներին հայտնաբերելու համար օգտագործվում են բոլոր միջոցները։ Իմ հրամանով մի քանի հարյուր ոստիկան ու ժանդարմ են մոբիլիզացվել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ներքին գործերի նախարար Ջերալդ Դաարմանինը։

«Այսօր առավոտյան բանտի աշխատակիցների կյանքը խլած հարձակումը ցնցել է բոլորիս: Ազգն աջակցում է ընտանիքներին, վիրավորներին և նրանց գործընկերներին»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան շրջանում բանտային մեքենայի վրա հարձակումը իրավապահ մարմիններին ստիպել է լայնածավալ գործողություն իրականացնել, իշխանությունները փորձել են շրջափակել տարածքը և ձերբակալել հարձակվողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիացի քաղաքապետը կալանավորվել է «որովայնախոս» գուշակուհու վրա պետական ​​փողերը ծախսելու մեղադրանքով
Ուշադրության կենտրոնում է քաղաքի քաղաքապետ՝ ոստիկանության և գաղտնի ծառայության նախկին աշխատակից Ժիլ դ'Էտորեի նկատմամբ Սոֆյա Մարտինեսի համոզելու «կախարդական» լիազորությունների շուրջ սկանդալը...
Դատարանը երկարացրել է Նավալնիի երեք փաստաբանների կալանքը
Այսօր դատարանում քննիչը հայտարարեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ