News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանի ծայրամասի Պորոխովսկոյե գերեզմանատանը օրերը տաքանալուն պես կվերափոխեն գործարար և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շիրիմը։ Գերեզմանը ծածկել են հաստ ու դեռ խոնավ երկաթբետոնի շերտով, հայտնել է Fontanka-ն։

Ակնհայտ է, որ Պրիգոժինի թաղման վայրում կհայտնվի հուշարձան կամ նույնիսկ հուշակոթող. լցաշաղախի ենթակա տարածքը չափազանց ընդարձակ է: Թե ինչ տեսք կունենա Պրիգոժինի գերեզմանը, լայն հանրության համար դեռևս առեղծված է: Բացման հավանական ամսաթիվը հունիսի 1-ն է: Այդ օրը «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը կդառնար 63 տարեկան։

Մոտ մեկ ամիս առաջ Կրասնոդարի մարզում հայտնվել է Եվգենի Պրիգոժինի և Դմիտրի «Վագներ» Ուտկինի հուշարձանը։ Ավիավթարից զոհվածները պատկերված են ամբողջ հասակով։ Քանդակը տեղադրվել է վագներիների թաղման վայրին մերձակա Горячем Ключ մատուռի մոտ։ Իսկ լեյտենանտ Շմիդտի առափնյա փողոցում, որտեղ նախկինում գործարարի գրասենյակն էր, անցյալ ձմռանը հուշատախտակ էր հայտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ