News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանին քիչ առաջ Առողջապահության նախարարի կողմից ներկայացվել է ազատման հրաման: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ և Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը, ով եւս ազատման դիմում է գրել:

Անդրադառնալով պատճառներին, Թաթամյանն ասաց. «Բժիշկ Դանիելյանը շարունակում էր պաշտոնավարել մինչեւ հունիսի սկիզբը, դրանից հետո չէր շարունակելու իր պարտականությունները, նոր մրցույթ էր լինելու, ինքն էլ իր թեկնածությունը չէր ներկայացրել:

Բանն այն է, որ  օրեր առաջ բժիշկ Դանիելյանը Սսբազանի քայլերթի ժամանակ գնացել, ողջագուրվել էր նրա հետ: Բնական է, դա ցնցումներ էր առաջացրել մեր բարձրագույն ղեկավարության մոտ: Ենթադրում եմ՝ դրանից հետո նախարարի առջեւ նման պահանջ էր դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել:

20 օր էլ չեն համբերել, որ պարոն Դանիելյանի աշխատանքի ժամկետն ավարտվեր, եւ որոշել են այսպես վատ ձեւով ազատման հրաման ներկայացնեին»,- նշել է նա:

Թամամյանը նաև հայտարարեց, որ նույնիսկ ՌԴ-ում բժիշկներին աշխատանքից չեն ազատում Ուկրաինայում պատերազմի դեմ հրապարակավ արտահայտվելու համար։

Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ