News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Բնակչության տարհանում քաղաքից չի նախատեսվում, ընդհակառակը, քաղաքապետի խոսքով, այժմ Խարկով են գալիս մարդիկ մարզի այն բնակավայրերից, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում ռոււսական զորքերի հարձակման պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

«Ավելի քան 8 ժամ շարունակվում է օդային տագնապը, բայց գիշերը հանգիստ ենք անցկացրել։ Մեկ օրում եղել են հարձակումներ բնակելի կառույցի վրա։ Թշնամին օգտագործում է մարդկանց վախեցնելու տեխնիկա, որպեսզի մարդիկ հեռանան քաղաքից»,- նրան մեջբերել է «Украинская правда»-ն։

Չնայած արդեն քաղաք է եկել ավելի քան 6 հազար մարդ, նրանց տեղավորել են հանրակացարաններում եւ տրամադրում են «հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանք իրենց քիչ թե շատ պաշտպանված զգան»,- ասել է քաղաքապետը։

Տերեխովը նշել է, որ քաղաքը տարհանվածների համար բավականաչափ իրեր ունի, բայց կա էլեկտրամատակարարման խնդիր։

«Մարտի 23-ի գնդակոծություններից հետո, երբ ավերեցին ՋԷԿ-ը եւ տրանսֆորմատորային ենթակայանները, մենք այսօր սեփական էլեկտրաէներգիայի գեներացիա չունենք։ Իհարկե, այդ պատճառով կան անջատումներ թե՛ ձեռնարկությունների, թե՛ բնակելիների համար։ Իրավիճակը լարված է»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինի խոսքերը Զելենսկու լեգիտիմ չլինելու մասին ուղղված են արեւմտյան լսարանին. ISW
Զելենսկին կորցրել է լեգիտիմությունը, կարծում են Ռուսաստանում...
Կուբանի մարզի Արմավիր քաղաքում անօդաչու է խփվել
Ոչնչացվել է անօդաչու Արմավիր քաղաքում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ Կիեւին ավելի շատ ՀՕՊ համակարգեր են պետք, ներառյալ Patriot-ներ
ԵՄ պաշտպանության նախարարների հետ կքննարկենք Ուկրաինային ցուցաբերվող  օգնությունը...
ՆԱՏՕ-ի երկրները պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Սթոլթենբերգը, խոսելով Ռուսաստանի Դաշնությունում գերճշգրիտ զենքի կիրառման մասին...
Պուտինը վախենում է «Խաղաղության գլոբալ գագաթաժողովից» եւ փորձում է խափանել այն. Զելենսկի
Պուտինը ցանկանում է խափանել «Խաղաղության գլոբալ գագաթաժողովը»...
ԵՄ երկրների պաշտպանության նախարարները եւ ՆԱՏՕ քարտուղարը կքննարկեն ռազմական աջակցությունն Ուկրաինային
Երեքշաբթի Բրյուսելում տեղի կունենա հանդիպում...
Ամենաշատ