News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանները և սևբերետավորները Օպերայի մոտից ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն: Մեկ տասնյակ ոստիկաններ ու սևբերետավորներ բռնի ուժով նրան նստեցրեցին մեքենա և բերման ենթարկեցին:

«Այդ տղան ուղղակի ճանապարհն էր փորձում անցնել»,-ասաց ականատեսներից մեկը:

«Մարդը շատ նորմալ խնդրեց, ասաց ճանապարհը բացեք անցնեմ, չթողեցին: Հետո սկսեցին զրուցել, քիչ հետո էլ իրար հայհոյել: Սևբերետավորները հարձակվեցին, սկսեցին 5-6 հոգով ծեծել, սեռական բնույթի հայհոյանքներ հասցնել»,-պատմեց մեկ այլ ականատես՝ նշելով, որ բերման ենթարկված քաղաքացին ուղղակի ցանկանում էր անցնել փողոցը, որը ոստիկանները փակ են պահում:

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:

Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 140 դեպք. Գրանցվել է 18 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Բացահայտվել են ՊԵԿ օպերլիազորների կողմից ընդհանուր 1,5 մլն դրամ կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից...
«Մի կաթիլ մեղր». ընկուզենու շուրջ վեճը չի դադարում․ հարձակվել է հարևանի տան վրա, կոտրել տան ապակիները, հեռուստացույցը
Մայիսի 23-ին արտակարգ դեպք է ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի...
Պատգամավորի նկատմամբ բռնություն գործած 4 ոստիկանից միայն մեկի մասով կա պրոցես. ավելի լավ հաստիքի կտեղափոխեն. Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանությունը պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանների կազմակերպված…
Ծեծկռտուք՝ սուպերմարկետի ավտոկայանատեղիում, որն ավարտվել է սպանության փորձով․  3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են...
Ավան թաղամասում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն. վերջինս  կողաշրջվել է՝ փակելով ճանապարհը
Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ամենաշատ