Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարահ Դախլալան մեկնաբանել է Վրաստանում երրորդ ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շուրջ ծավալվող իրադարձությունները։
«Վրաստանի կառավարության՝ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» օրենքն ընդունելու որոշումը, սխալ ուղղությամբ քայլ է և Վրաստանին ավելի է հեռացնում եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումից։ Վրաստանին կոչ ենք անում փոխել քաղաքական կուրսը և հարգել խաղաղ ցույցերի իրավունքը»,- X –ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։