News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդդած երթը հասավ Հանրապետության հրապարակ: Այստեղ արդեն իսկ հավաքված են մեծ թվով քաղաքացիներ:

Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած Կառավարության շենքի դիմաց, որոնք մի քանի շարքով պատ են կազմել: Այստեղ է նաեւ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ով հույս հայտնեց, որ քաղաքացիները այնպիսի գործողություններ չեն կատարի, որ ոստիկանությունը ստիպված լինի ուժ կիրառել:

Նշենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր շարժվել է դեպի Երևան, դեպի Հանրապետության հրապարակ:

Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք էին նախատեսել, սակայն այն մի փոքր ուշացավ։

Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաև միացել երթին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ